Սիմոն դը Մոնֆոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Simon Leicester.jpg

Սիմոն դը Մոնֆոր, կոմս Լեստերացի (ֆր.՝ Simon de Montfort, մոտ 1208 - օգոստոսի 4, 1265), անգլիական քաղաքական գործիչ, Հենրի III թագավորի դեմ հակոտնյա բարոնների ղեկավարներից, պաշտպանել է մանր ասպետության և քաղաքացիների շահերը։ 1263-67-ի քաղաքացիական պատերազմի ժամանակ Լյուիսի ճակատամարտում (1264) հաղթել է թագավորի կողմնակիցներին։ Դառնալով Անգլիայի փաստական դիկտատորը (լորդ-պրոտեկտոր1265-ին հրավիրել է առաջին պառլամենտը՝ սկիզբ դնելով դասային ներկայացուցչությանը Անգլիայում։ Զոհվել է թագավորական զորքերի դեմ ճակատամարտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png