Սիմոն Յուզբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Յուզբաշյան
Ծնվել էփետրվարի 27, 1886(1886-02-27)[1]
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 3, 1960(1960-01-03)[1] (73 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունկենդանաբան և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1], Երևանի պետական համալսարան[1] և Թբիլիսիի մանկավարժական ինստիտուտ[1]
Ալմա մատերՖրայբուրգի համալսարան (1910)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Ազդվել էԻվան Սեչենով[1]

Սիմոն Մովսեսի Յուզբաշյան (փետրվարի 27, 1886(1886-02-27)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 3, 1960(1960-01-03)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ-խորհրդային կենդանաբան, էվոլուցիոնիստ, պրոֆեսոր 1929 թվականից։

Մկրտիչ Յուզբաշյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Ֆրայբուրգի համալսարանը 1910 թվականին, այնուհետև դասավանդել է Թիֆլիսի բուհերում։ 1929 թվականից աշխատել է Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտում, որտեղ կազմակերպել է ընդհանուր կենսաբանության և գենետիկայի ամբիոն, եղել դրա վարիչը, միաժամանակ դասախոսել է Երևանի համալսարանում 1934 թվականից։ 1935 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է ԽՍՀՄ ԳԱ Արմֆանի կենսաբանության ինստիտուտը, որի տնօրենն է եղել մինչև 1939 թվականը։ 1939 թվականից եղել է Թիֆլիսի Ալեքսանդր Պուշկինի անվան մանկավարժական ինստիտուտի կենդանաբանության ամբիոնի վարիչը։

Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կենդանիների օրգանների ապաճման խնդիրներին։ Նա զարգացրել է Ա. Սևերցովի ուսմունքը, առաջարկել օրգանների ապաճման առանձին դասակարգում կախված այն բանից, թե օնտոգենեզի որ փուլում է այն տեղի ունենում և թե ինչ հարաբերությունների մեջ է մյուս օրգանների հետ։ Զբաղվել է նաև ընդհանուր կենսաբանության հարցերով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էվոլյուցիայի տեսություններ, Երևան, 1933։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 130.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Յուզբաշյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 130