Սիմոն Թաթոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմոն Թաթոյան
Ծնվել էապրիլի 2, 1962(1962-04-02)[1]
Մահացել էհունվարի 27, 1994(1994-01-27) (31 տարեկան)
Ազգությունհայ

Սիմոն Արամի Թաթոյան (ապրիլի 2, 1962, Սիրիա - հունվարի 27, 1994, Ֆիզուլի), հայ ազատամարտիկ։ ԵԿՄ պատվավոր անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականից ներգաղթել է Հայաստան։ 1988-1994 թվականներին «Ակնալիճ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է Հայաստանի Ճամբարակի (Արծվաշեն) և Արցախի Հանրապետության Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և Հայաստանի Հանրապետության «Արիության» մեդալով։ Թաղված է Ակնալիճ գյուղում (Հայաստանի Արմավիրի մարզ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։