Սիլվեստր Տոդրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվեստր Տոդրիա
სილვესტერ თოდრია
Ծնվել է1880
Մահացել է1936
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Սիլվեստր Ցասևիչ Տոդրիա (1880 - 1936), Ռուսաստանում հեղափոխական շարժումների մասնակից, սովետական պետական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1901 թվականից։ 1901–1915 թթ. եղել է ՌՄԴԲԿ Բաքվի և Բաթումի ընդհատակյա տպարանների կազմակերպիչներից, աշխատել է Մոսկվայի, Պետերբուրգի, Վիբորգի, Թիֆլիսի բոլշևիկյան տպարաններում։ Մասնակցել է 1905 թ. Մոսկվայի Դեկտեմբերյան զինված ապստամբությանը։ 1917 թվականից՝ կուսակցության Թիֆլիսի և Կովկասյան երկրային կոմիտեների անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի II կոնգրեսին (1920Վրաստանում սովետական իշխանության հաստատվելուց (1921 թ. փետրվար) հետո Թբիլիսիի հեղկոմի նախագահն էր, 1921 թ. մինչև 1922 թ.՝ ՎՍՍՀ սոցիալական ապահովության և հողագործության ժողկոմը, 1927 թվականից՝ աշխատանքի ժողկոմը, 1929 թվականից՝ Անդրֆեդերացիայի և Վրացական ՄԱՀ Կենտգործկոմների քարտուղարը։ Եղել է ՍՍՀՄ Կենտգործկոմի անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 42