Սիլիցիումի կարբիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլիցիումի կարբիդ
Քիմիական բանաձևSiC
Մոլային զանգված6,6E−26 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն3,23 ± 0,01 գ/լ[2] գ/սմ³
Իոնիզացման էներգիա9,3 ± 0,1 Էլեկտրոն-վոլտ[2] կՋ/մոլ
Սուբլիմացման ջերմաստիճան4892 ± 1 ℉[2]
Գոլորշու ճնշում0 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Բեկման ցուցիչ2,55[3]
Դասակարգում
CAS համար409-21-2
PubChem9863
EINECS համար206-991-8
SMILES[C-]#[Si+]
ЕС206-991-8
RTECSVW0450000
ChEBI9479
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Սիլիցիումի կարբիդ կարբորունդ, SiC, սիլիցիումի միացությունը ածխածնի հետ։ Տեխնիկայում օգտագործվող կարևորագույն կարբիդներից է։ Մաքուր վիճակում ալմաստի փայլով, անգույն բյուրեղներ են, տեխնիկական արտադրանքը կանաչ կամ կապտասև է։ Դժվարահալ է, հալվում է քայքայվելով, 2830 °C-ում։ Կարծրությամբ զիջում է միայն ալմաստին և բորի կարբիդին՝ B4C։ Դյուրաբեկ է, խտությունը 3200 կգ/մ3։ Գոյություն ունի հիմնականում α—SiC և β—SiC բյուրեղական ձևափոխություններով։ Կայուն է քիմիականտարբեր միջավայրերում, այդ թվում՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ստացվում է էլեկտրավառարաններում՝2000-2200 °C-nւմ՝ քվարցավազի (51 - 55%), կոքսի (35-40%), NaCl-ի (1-5%)և փայտի սղոցուքի (5-10%) խառնուրդից։ Բարձր կարծրության շնորհիվ օգտագործվում է որպես հղկիչ նյութ, բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատող մետալուրգիական սարքերում, էլեկտրատեխնիկայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։