Սիլիկոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիլիկոզ (լատ.՝ silex, — կայծքար), հիվանդություն, որն առաջանում է սիլիցիումի ազատ երկօքսիդ պարունակող փոշու երկարատև շնչումից։ Պրոֆեսիոնաչ հիվանդություն է։ Առավել հաճախ հիվանդանում են լեռնահանքային, ճենապակու-հախճապակու, մետաղագործական, մեքենաշինական արդյունաբերության աշխատողները։ Փոշեգարությունների խմբի առավել ծանր ընթացող հիվանդություն է, հաճախ զուգակցվում է տուբերկուլոզային պրոցեսի (սիլիկոտուբերկուլոզ) և այլ բարդությունների հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png