Սիլիկաբետոնե շինվածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սիլիկաբետոնե շինվածքներ, սիլիկատային բետոնից պատրաստված հավաքովի շինարարական կոնստրուկցիաների տարրեր (ներքին պատերի և ծածկերի պանելներ, որմնաբլոկներ, հեծաններ են)։ Սիլիկաբետոնե շինվածքները կարող են լինել պողպատե ամրանով ամրանավորված և չամրանավորված։ ԽՍՀՄ-ում առավել տարածված են կրաքվարցային և կրախարամային կապակցանյութերով ու բնական ավազով պատրաստված սիլիկաբետոնե շինվածքներ։ Սիլիկաբետոնե շինվածքները շահագործման հատկություններով նման են ցեմենտային բետոնից պատրաստված երկաթբետոնե կոնստրուկցիաներին և շինվածքներին, բայց համեմատաբար էժան են (10-15%)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։