Սիլեզյան ջուլհակների ապստամբություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկերազարդում

Սիլեզեյան ջուլհակների ապստամբություններ, 1793 թվականի ապստամբություն, գյուղացի ջուլհակների տարերային ելույթ Սիլեզիայի (որի մեծ մասն այդ ժամանակ պատկանում էր Պրուսիային) լեռնային շրջաններում, մարտ-ապրիլին, որը վերածվել է պրուսական ավատատիրական կարգերի դեմ պայքարի։ Ջուլհակներին միացել են գյուղացիական լայն զանգվածներ։

Ապստամբությունը, որն ընդգրկել է շուրջ 20 հազար մարդ, դաժանորեն ճնշել են պրուսական զորքերը։ 1844 թվականի ապստամբությունը բանվորների առաջին խոշոր ինքնուրույն ելույթն էր Գերմանիայում, հունիսի 4-6-ը։ Պատճառը կրկնակի՝ կապիտալիստների և կալվածատերերի, շահագործումն էր և աշխատավարձի կրճատումը։

Ջուլհակների վիճակը վատթարացել էր մի քանի տարվա անբերրիության հետևանքով։ Թեև ապստամբությունը տարերային էր, այնուամենայնիվ, նրա ընթացքում երևան եկան գիտակցված և կազմակերպված պայքարի տարրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 363