Սիթի Հոլ (Լոնդոն)
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիթի Հոլը Թաուերի կամրջից
Սիթի Հոլ (անգլ.՝ City Hall), Մեծ Լոնդոնի վարչության նստավայրի դեր կատաորղ շենք Լոնդոնում:
1986 թվականին լուծարվա Մեծ Լոնդոնի խորհուրդը գտնվում էր Լամբեթի Քաունթի Հոլում: Նոր վարչության ստեղծման պահին Քաունթի Հոլը արդեն հյուրանոցի էր վերածվել: Նոր օբյեկտի նախագծման հայտը ստացել է «Ֆոսթեր և գործըներկներ» ֆիրման և աշխատանքը կատարում էին անմիջապես Նորման Ֆոսթերը և Քեն Շաթլուորթը: Նախագիծը կատարվել է 1998 թվականին, իսկ շինության կառուցումը զբաղեցրել էր 5 տարի և կազմել 65 միլիոն ֆունտ:
Սիթի Հոլը գտնվում է Սաութվարկում, Թաուերի կամրջի մոտակայքում: Շենքի մեջ կա 10 հարկ, ընդհանուր բարձրությունը՝ 45 մետր: Սիթի Հոլը ավելի հայտնի է իր անսովոր ծռված ֆորմայի պատճառվո, որը կտրտած ձու է հիշեցնում: