Սիգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սիգարի հայտնությունը[խմբագրել]

Սիգարն առաջին անգամ բացահայտել է Քրիստափոր Կոլումբոսն իր արշավախմբի հետ հենց այն ժամանակ, երբ եվրոպացիները բացահայտեցին Ամերիկան (1492թ.)։ Այդ տարեթվից ի վեր սիգարի պատմությունը մշուշված է եղել ամենատարբեր առասպելներով ու առեղծվածներով՝ մինչև նախանցած դարի սկզբները, երբ այն դարձավ պաշտամունքի և բարձրորակ ապրելակերպի խորհրդանիշ։ Ամենաառաջին սիգարը փաթաթել են 1717-ին Իսպանիայում. այն փաթաթում էին կուբայական ծխախոտատերևից։ 18-րդ դարի վերջին սիգար սկսեցին արտադրել արդեն Ֆրանսիայում և Գերմանիայում։ Այնպես ստացվեց, որ Կուբան դարձավ առաջին պետությունը, որը սիգարի արդյունաբերությունը հասցրեց պետական արտադրության մակարդակի՝ որպես մեծ առավելություն օգտագործելով իդեալականին մոտ բարենպաստ բնակլիմայական պայմանները։ Սակայն հարկ է նշել, որ մեր օրերում Դոմինիկյան Հանրապետությունում արտադրվող սիգարները ոչ միայն չեն զիջում, այլև որոշ ապրանքատեսակների շարքում նույնիսկ գերազանցում են կուբայական սիգարներին։

Սիգարի կառուցվածքը

Իր կառուցվածքով սիգարը բաղկացած է 3 մասից՝ միջուկ, կապող ծխախոտատերև և ծածկութատերև։

Հաճախ սիգարի որակը մենք գնահատում ենք ծածկութատերևով, որը ի դեպ, կարող է և խաբուսիկ լինել։ Բացառապես ձեռքով պատրաստված բարձրորակ սիգարների ծածկութատերևը հավասարաչափ և միագույն է սիգարի ողջ մակերեսով։ Կապող ծխախոտատերևը սիգարի միջին շերտն է, որն իր մեջ կապակցում է միջուկը։

Միջուկը կարող է լինել կտրատված–մասնատված կամ ամբողջական։ Գրեթե բոլոր բարձրորակ սիգարների միջուկներն ամբողջական տերևից են։

Ինչու սիգար[խմբագրել]

Սիգարն իր էությամբ փիլիսոփայություն է, իսկ այն ծխելը դասվում է ծիսակատարությունների և արարողակարգային միջոցառումների շարքին։ Պատմականորեն սիգարը մշտապես ուղեկցել է աշխարհի հայտնի դեմքերին՝ քաղաքական և պետական գործիչներին, բիզնեսի և մշակույթի վառ ներկայացուցիչներին, անզուգական և տաղանդավոր մարդկանց։

Որպես կանոն, սիգարը եղել է և կա հասարակության բարձր խավի ներկայացուցիչների «թուլություններից» մեկը, սակայն այն նաև բնորոշ է սովորական, համեստ բնավորության տեր մարդկանց, որոնք իսկապես բարձր են գնահատում սիգար երևույթը։ Բավական մեծ և զգալի է տարբերությունը սիգարի և սիգարետի միջև։ Նախ՝ սիգարի գլխավոր առավելությունը սիգարետի նկատմամբ նրա մաքրությունն է. այն առանձնանում է բնական և բուսական հատկանիշներով։ Սիգարի բանաձևը հետևյալն է՝ սիգար=100% ծխախոտատերև (100% Tobacco)՝ առանց այլևայլության։ Նրանում իսպառ բացակայում են ավելցուկներ կամ օտար բաղադրիչներ։ Հատկանշական է մեկ այլ, ոչ պակաս կարևոր հանգամանք, որը սկզբունքորեն տարբերում է սիգարը սիգարետից։ Դա ներս քաշելու գործոնն է։ Եթե ավանդաբար ընդունված է սիգարետի ծուխը ներս քաշել, և այդ դեպքում թոքերի հետ անմիջական շփումն անխուսափելի է, ապա սիգարի դեպքում պատկերը բոլորովին այլ է։ Սիգարը շատ ավելի վեհ է՝ գաղափարային և պատրաստմանը հատկացված եռանդի ու ժամանակի առումներով։ Լավ սիգարը, որպես կանոն, ձեռքի աշխատանք է, և մեծ հմտություն ու վարպետություն է պահանջում պատրաստման ողջ ընթացքում։ Սիգարը տարբերվում է նաև ծխելու արարողակարգով։ Հիշե՛ք, սիգարի ծուխը երբեք ներս չեն քաշում։ Այն պարզապես «փստացնում են»՝ մի քանի վայրկյան վայելելով նրա բուրմունքն ու համը։ Իսկ հիմնական հաճույքը քաղում են (ի տարբերություն սիգարետի) ամբողջական ընթացքից ու արարողակարգից։

Սիգարի պատրաստման գործարան Կուբայում

Արարողակարգը[խմբագրել]

Մինչև ծխելը[խմբագրել]

Մինչ սիգար ծխելն անհրաժեշտ է տեղեկանալ սիգարի արտադրման երկրի, գույնի և պնդության աստիճանի մասին, այլ կերպ ասած՝ ընտրել ձեզ վայել և հոգեհարազատ սիգար։ Սովորաբար սկսնակներին ես խորհուրդ եմ տալիս սկսել դոմինիկյան սիգարներից։ Դրանք համի և պնդության առումով իդեալական են համարվում այն մարդկանց համար, ովքեր նոր են պատրաստվում համտեսել այդ հետաքրքիր ու գեղեցիկ բույրերի և համերի փունջը։ Չափազանց կարևոր է նաև այն հանգամանքը, թե ով, ավելի ճիշտ ինչ մակարդակի սիգարի մասնագետ է ուղեկցում ձեզ սիգարի զարմանահրաշ աշխարհ։

Ինչպես ընտրել[խմբագրել]

Սիգարներ

Սիգար պետք է ընտրել մանրակրկիտորեն՝ նախապես խորհրդակցելով մասնագետի հետ։ Լավագույն ընտրությունը, անկասկած, կարելի է գտնել սիգարների մասնագիտացված խանութ–սրահներում։ Խուսափեք սիգար գնել այն վայրերից, որտեղ դրանք հիմնական և դոմինանտ ապրանքը չեն հանդիսանում։ Բացի այդ, լավ կլինի, որ ձեր կողքին լինի համապատասխան գիտելիքներով օժտված մասնագետ, որը կօգնի ձեզ ճիշտ և հիմնավոր ընտ րություն կատարել։

Ինչպես սկսել[խմբագրել]

Հայաստանյան շուկայում 10 ամենապահանջվող սիգարները

Եթե դուք արդեն ձեռք եք բերել սիգար և պատրաստ եք սկսել արարողակարգը, ապա մի՛ շտապեք այրել և շուտափույթ ծխել այն։ Նախ՝ վերցրեք ձեր ձեռքը։ Մանրամասն ուսումնասիրեք այն։ Կարող եք հոտոտել այն տարբեր անկյուններից։ Ուշադիր զննեք նրա կազմվածքը։ Մի պահ պատկերացրեք, թե ինչ դիրքով եք ծխելու, ինչպես եք այն պահելու և ինչպես եք դիրքավորվելու այն ծխելու ընթացքում։ Այդ ամենը անվանվում է ծանոթություն սիգարի հետ և մեծ նշանակություն է տրվում դրան։ Ի դեպ, այս նախաարարողակարգն անփոփոխ է թե՛ սկսնակների, թե՛ փորձաշատ երկրպագուների շրջանում։ Ծանոթության ընթացքում տրամադրվեք մոտակա 1-1,5 ժամը հատկացնել միմիայն սիգարին, քանի որ այն շատ խանդոտ է և տանել չի կարողանում, երբ ծխելու ընթացքում զբաղվում են այլ՝ իրենից ուշադրությունը շեղող գործերով։

Ընդհանրապես սիգարի արարողակարգի վայելքներից է հոգեկան տրամադրվածությունը, նաև այն համոզմունքը, որ մոտակա 1-2 ժամը դուք ոչ մի տեղ չեք շտապում, ազատ եք ամեն տեսակ խնդիրներից և առօրյա հոգսերից։ Ուզում եմ նաև նշել, որ արարողակարգն ու մտավոր տրամադրվածությունն են, որ հանգստություն ու վայելք են պարգևում, և ոչ թե սիգարի ծուխն ու, առավել ևս, այն ներս քաշելը։ Համոզվեք նաև, որ մինչ սիգար ծխելու արարողակարգը սկսելն ունեք այն բոլոր աքսեսուարներն ու անհրաժեշտ պարագաները, որոնք լիարժեք են դարձնում ողջ ծիսակատարությունը։ Այդպիսիք են համարվում կտրիչը, լուցկին կամ կրակայրիչը, մոխրամանը և այլն։ Այս բոլոր խորհուրդներին հետևելուց հետո, կարելի է ասել, տրամաբանորեն պատրաստ եք սիգարըվայելելու։