Սիբիրական պլատֆորմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիբիրական պլատֆորմ

Սիբիրական Պլատֆորմ Հյուսիսային Ասիայի կենտրոնական մասի հին (մինչռիֆեյան) խոշոր պլատֆորմ։ Սիբիրական Պլատֆորմ-ի կառուցվածքումառանձնացնում են արխեյպրոտերոզոյան ծալքավոր բյուրեղային հիմքը և նրավրա մեղմ տեղադրված ռիֆեյֆաներոզոյան ծածկոցը։ Բյուրեղային հիմքը տեղ-տեղ (Անաբարի զանգված, Ալդանի վահան են) մերկանում է Երկրի մակերևույթին, իսկ մնացած վայրերում ծածկված է10—12 կմ հաստության նստվածքներով,մասնատվել է առանձին բլոկների և իջելտարբեր խորություններ։ Սիբիրական Պլատֆորմ–ի հիմքըկազմված է արխեյի և պրոտերոզոյի բյուրեղային ապարներից (գնեյսներ, թերթաքարեր, մարմարներ են), նստվածքայինծածկոցը՝ վերին քեմբրիից մինչև անթրոպոգենի հասակի նստվածքներից, որոնցից լայնորեն տարածված են ռիֆեյի,քեմբրիի և օրդովիկի բեկորային, կարբոնատային և աղաբեր հաստվածքները։ Սիբիրական Պլատֆորմի սահմաններում են գտնվում Տունգուսկայի կարբոնի ու պերմի, Իրկուտսկի յուրայի ածխաբեր ավազանները։Տունգուսկայի սինեկլիզի ծայրամասերում կան հիմքային հրային ապարներ՝ ւորապներ, որոնք առաջացնում են դայքեր,երակներ և ծածկոցներ, ինչպես նաև կիմբեռլիտներ՝ իրենց ալմաստաբեր փողակներով։ Սիբիրական Պլատֆորմ-ի հիմքային ապարներին հարում են երկաթի, փայլարի, պիեզոքվարցի, ապատիտի, նստվածքային ծածկոցիապարներին՝ նավթի, այրվող և բիտումինային թերթաքարերի, գազի, ածխի(Լենայի, Տունգուսկայի, Իրկուտսկի ավազաններ), քարաղի, գիպսի, երկաթի, ֆոսֆորիտների, մանգանի, ցրոնային ոսկու և այլ հանքավայրեր։ Տրապային ֆորմացիայի ապարների հետ կապված են մագնետիտի, նիկելի, պղնձի, ազնիվ մետաղների, գրաֆիտի, իսլանդական սպաթի և ալմաստի հանքավայրերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png