Սթիվ Վոզնյակ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվեն Վոզնյակ (անգլերեն՝ Stephen Gary Wozniak; 1950թ. օգոստոսի 11, Սան Խոսե, Կալիֆորնիա, ԱՄՆ) — ամերիկացի ծրագրավորող, «Էփլ Քոմփյութեր» ընկերության համահիմնադիր (1976թ., Սթիվ Ջոբսի հետ միասին), աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկը։
[խմբագրել] Վոզնյակը Հայաստանում
2011թ. նոյեմբերի 9-ին Սթիվ Վոզնյակը Երվանդ Զորյանի հետ ժամանել է Հայաստան: Նոյեմբերի 11-ին Երևանում Սթիվեն Վոզնյակին շնորհվել է ՀՀ նախագահի` «Համաշխարհային հեղինակություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում» մրցանակը[1]: Մրցանակը ստեղծվել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հովանավորությամբ: