Սթիվ Բոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սթիվ Բոքս
ԱԱՀ՝ Սթիվ Բոքս
Ծննդյան օր՝ հունվարի 23, 1967 (1967-01-23) (46 տարեկան)
Ծննդավայր՝ Բրիստոլ, Անգլիա
Քաղաքացիություն՝ Անգլիա Անգլիա
Հպատակություն՝ Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կայք՝ IMDb

Սթիվ Բոքսը (անգլ.՝ Steve Box) օսկարակիր անիմատոր է, ով աշխատում է Աարդման անիմեյշն ընկերության համար: Նրա վաղ շրջանի անիմացիոն գործերից են ճանաչված բրիտանական պլաստիլինային հեռուստասերիալ “The Trap Door”-ը: Բոքսը միացել է Աարդման անիմեյշն-ին 1990 թվականից: Նա «Սփայս գըրլզ» խմբի «Viva Forever» տեսահոլովակի ռեժիսորն էր: 1998 թվականին իր 11 րոպեանոց «Բեմի վախ» անիմացիոն ֆիլմի համար ստացել է «BAFTA» մրցանակ լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար: Նա Ուոլիս և Գրոմիտի «Սխալ տաբատ» և «A Close Shave» ֆիլմերի գլխավոր անիմատորն էր, ապա Նիք Փարքի հետ դարձել է երկար սպասված «Ուոլիսը և Գրոմիտը: Ճագարի անեծքը» ֆիլմի սցենարի համահեղինակ և համառեժիսորը: