Էսթախր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սթահրից)
Քաղաք
էսթախր
պարս.՝ ستخر
ԵրկիրԻրան Իրան
ՆահանգՖարսի նահանգ
Պաշտոնական լեզուՊարսկերեն
Կրոնական կազմԻսլամ
Տեղաբնականունէսթախրցի
Ժամային գոտիUTC+3
Էսթախր (Իրան)##
Էսթախր (Իրան)

էսթախր (պարս.՝ استخر‎), հնագույն քաղաք Իրանի Իսլամական Հանրապետության հարավում՝ պատմական Պերսեպոլիս քաղաքից հինգ կիլոմետր հյուսիս։ Վարչականորեն մտնում է Մարվդաշտի գավառի մեջ (Ֆարս նահանգ)։ Քաղաքը զարգացել է Աքեմենյանների օրոք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

էսթախր քաղաքը զրադաշտականության կենտրոն էր, որտեղ պահվում էր Ավեստայի բնօրինակը։

Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքի ժամանակ հունամակեդոնական բանակն այրել է քաղաքը։

էսթախրում դարեր անց վերականգնվում է քաղաքի հզորությունը և Արտաշիր Սասանյանը այն դարձնում է իր թագավորական նստոցը։ Ավելի ուշ մայրաքաղաքը տեղափոխվում է Բիշապուր, ապա՝ Տիզբոն։

Իսլամական նվաճումների ընթացքում քաղաքը ևս մեկ անգամ այրվել է։ էսթախրի բնակչությունը երկար ժամանակ դիմադրում էր արաբներին։ Այն անկում ապրեց միան պաշարողական մեքենաների ճնշման տակ, որի արդյունքում զոհվեցին 40 000 պարսիկներ։ Քաղաքը կորցրեց իր նշանակությունը, իսկ տնտեսական ու մշակութային կենտրոն դարձավ Շիրազը։

Այժմ էսթախրը հնագիտական պեղումների վայր է։ Քաղաքը հիմնականում ծածկվել է հողով։ Ոչ հեռու գտնվում են Նաղշե Ռաջաբը և Նաղշե Ռոսթամը՝ իրենց հայտնի թագավորական դամբարաններով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hill, John E. (2009). Through the Jade Gate to Rome: A Study of the Silk Routes during the Later Han Dynasty, First to Second Centuries CE. BookSurge. ISBN 978-1-4392-2134-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]