Սերոբ Քյուրքչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերոբ Քյուրքչյան
Ծնվել է1872
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել է1924
Մահվան վայրՓարիզ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ

Սերոբ Լևոնի Քյուրքչյան (1872, Կոստանդնուպոլիս - 1924, Փարիզ), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի գեղարվեստական ուսումնարանը, որից հետո նկարչություն է դասավանդել Իզմիրում։ 1900 թվականին ընդունվել է Փարիզի Ժյուլիան ակադեմիան, որտեղ աշխատում էր Ժան Պոլ Լորանսին և Բենժամին Կոնստանին։ Արժանացել է առաջին կարգի մեդալի։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Փարիզում, Բրյուսելում, արժանացել մեդալների 1905 և 1912 թվականներին։ 1920 թվականին Կոստանդնուպոլսում բացել է անհատական ցուցահանդես՝ Փանոս Թերլեմեզյանի հետ միասին[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օրվա հոգսը»
  • «Թղթախաղը»
  • «Բրիտանյան նախաճաշ»
  • «Պահակը»
  • «Պոլսեցի ծեր կինը»
  • «Փոքրիկ խոհարարուհին»
  • Բնանկարներ Ֆրանսիայից, Կոստանդնուպոլսից

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրոնիկոն. «Գեղարվեստ», 1911, № 4, Ցուցակ նկարիչ Փանոս Թերլեմեզյան և Ս. Քյուրքչյանի նկարների։ 1920 թվական, Կ. Պոլիս։
  • Ռաֆայել Շիշմանյան, Բնանկարն ու հայ նկարիչները։ Երևան, 1958։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան