Սերոբ Ղազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերոբ Ղազարյան
Ծնվել է1910[1]
Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էապրիլի 11, 1962(1962-04-11)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Խորհրդային դպրոց[1], Երևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ[1]
Ալմա մատերՀայկական պետական մանկավարժական համալսարան (1939)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1953)
Տիրապետում է լեզուներինհայերեն, գրաբար և միջին հայերեն
Երեխա(ներ)Ռուբեն Ղազարյան

Սերոբ Ղազարի Ղազարյան (1910[1], Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - ապրիլի 11, 1962(1962-04-11)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ լեզվաբան, հայերենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1953)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի մանկավարժական ինստիտուտում։ 1940 թվականից մինչև իր կյանքի վերջը դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 1942 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1953 թվականին՝ դոկտորի գիտական աստիճան։

1937-1948 թվականներին եղել է «Սովետական դպրոց» թերթի խմբագիր։ 1944-1959 թվականներին աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտում նախ որպես գիտական քարտուղար, ապա՝ որպես հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ։

Սերոբ Ղազարյանն զբաղվել է հիմնականում հայոց լեզվի պատմության, գրաբարի ու միջին հայերենի, դրանց զարգացման, պատմականորեն կրած փոփոխությունների հարցերով. մասնավորապես քննել է ռուսերենի ունեցած ազդեցությունը հայերենի վրա։ Բեղմնավոր աշխատանք է կատարել տերմինաբանական կոմիտեում, կազմել է համապատասխան ուղեցույց (Ուղեցույց տերմինաբանական կոմիտեի որոշումների, Ե., 1945)։ Կազմել է նաև դպրոցական-ուսումնական ձեռնարկներ, գրել հայերենագիտության տարբեր հարցերի նվիրված բազմաթիվ հոդվածներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ և ռուս ժողովուրդների լեզվական հնագույն հարակցությունները, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ, 1949։
  • Գրաբարի դասագիրք, Երևան, ԵՊՀ հրատ., 1951։
  • Ժամանակակից հայոց լեզուն և ռուսերենի դերը նրա հարստացման ու զարգացման մեջ, Երևան, ԳԱԱ հրատ., 1955։
  • Հայ բարբառագիտության դասընթաց, Ահարոն Գրիգորյան, Սերոբ Ղազարյան, Երևան, ԵՊՀ, 1957։
  • Հայոց գրական լեզվի պատմություն, Սերոբ Ղազարյան, Գևորգ Ջահուկյան, Երևան։ Հայպետհրատ, 1961։
  • Հայոց լեզվի համառոտ պատմություն, Սերոբ Ղազարյան, Գուրգեն Սևակ, Երևան, ԵՊՀ, 1954։
  • Հայոց լեզվի համառոտ պատմություն, Սերոբ Ղազարյան, Ռուբեն Ղազարյան, 2-րդ հրատ.,,Երևան, Երևանի համալս. հրատ., 1981։
  • Միջին հայերեն, Երևան, ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1960։
  • Հայոց գրական լեզվի պատմություն, հ. 1, Ե., 1961։
  • Շատախի բարբառը, Մարլենա Մուրադյան, Սերոբ Ղազարյան, Երևան, ԵՊՀ հրատ., 1962։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Է. Աղայան, Հայ լեզվաբանության պատմություն, հ. 2., Ե., 1962։
  • Հ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Ե., 1987։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերոբ Ղազարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 22