Սերմնասկզբնակ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
Սերմնասկզբնակները զարգանում են սերմնարանի ներքին պատերին և հանդիսանում են ինտեգումենտների մեջ պարփակված մեգապորանգիումներ: Նրանք հիմնադրվում են թմբիկների ձևով, որոնց կազմվելուն մասնակցում են բջիջների արտաքին շերտերը։ Սերմնասկզբնակի հիմնադրման տեղը կոչվում է սերմնակիր կամ պլացենտա: Սերմնասկզբնակը պլացենտային ամրանում է սերմնակոթի կամ ֆունիկուլուսի միջոցով:
Հասուն սերմնասկզբնակը հիմքից նշանակալից կերպով լայնանում է և սովորաբար ձվի ձև է ընդունում: Սերմնասկզբնակի գլխավոր մասը կազմում է սաղմնային բջիջների ներքին զանգվածը, որոնք առաջանում են թմբիկից և ձևավորվելուց հետո փոխարկվում են պարենքիմային նուցելլուսի: Արտաքուստ նուցելլուսը պատած է մեկ կամ երկու ծածկոցով ինտեգումենտներով: Սրանք առաջանում են թմբիկի շուրջը բջիջների օղակից, որոնք հետզհետե աճելով նուցելլուսից անցնում են ամբողջ մակերեսով, բայց թողնում են նեղ անցք` որպես փոշեմուտք: Ուժեղ զարգացած նուցելլոսը բազմաշերտ երկու ինտեգումենտներով, բնորոշ է նախնական ծածկասերմների համար: Ընդհակառակն, փոքր նուցելլուսը մեկ ինտեգումենտով, հատուկ է բարձր զարգացած ծածկասերմներին: Սերմնասկզբնակի այն մասը, որ հակադիր է փոշեմուտքին, կոչվում է խալազ:
Սերմնասկզբնակները ըստ նրանց դիրքի` սերմնակրի վրա տարբեր են լինում: Եթե սերմնասկզբնակի ծածկոցները բոլոր ուղղություններով համաչափ են աճում, ապա նուցելլուսը կազմում է սերմնակրի շարունակությունը, այս դեպքում սերմնասկզբնակը կոչվում է ուղիղ կամ ատրոպային:
Եթե ֆունիկուլուսը մի կողմից արագ է աճում, իսկ մյուս կողմից` ավելի դանդաղ, ստացվում է ծռված սերմնասկզբնակ, ըստ որում ծռվածության չափը կարող է տարբեր լինել: Այսպիսի սերմնասկզբնակը կոչվում է հակադարձ կամ անատրոպային, սա ամենից հաճախ է հանդիպում ծածկասերմների մեջ: Եթե ֆունիկուլուսի մի կողմի անհամաչափ աճը տարածվում է ծածկոցների և նուցելլուսի վրա, ստացվում է ծռված կամ կամպիլոտրոպային սերմնասկզբնակ: