Սերխիո Մենդես Կորտես
Սերխիո դե Խեսուս Մենդես Կորտես (իսպ.՝ Sergio de Jesús Méndez Cortez, փետրվարի 14, 1942, Սանտա Էլենա, Սալվադոր - 1978, Սալվադոր), 1960-70-ականների սալվադորցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հայտնի է եղել «Տաբուդո» (el Tabudo) մականվամբ։
Մենդես Կորտեսը հանդես է եկել Սան Սալվադորի «Ատլետիկո Մարտե» և Սան Միգելի «Ագիլա» ակումբների կազմում։
Սալվադորի հավաքականի կազմում անց է կացրել երեք հանդիպում 1968թ. ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլային մրցաշարում։ Ազգային թիմը ներկայացրել է նաև 1965թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնության եզրափակիչ մրցաշարում, որտեղ մասնակցել է հավաքականի բոլոր հինգ հանդիպումներին՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Սալվադորի հավաքականի կազմում խաղացել է Մեքսիկայում կայացած 1970թ. աշխարհի առաջնությունում. մասնակցել է խմբային փուլի երկու հանդիպման՝ Մեքսիկայի (0:4) և Խորհրդային Միության դեմ (0:2)։
Մենդես Կորտեսը մահացել է 1978 թ. ավտովթարից։
Հղումներ [խմբագրել]
- Տեղեքարտ Սերխիո Մենդես Կորտես; ՖԻՖԱ-ի պաշտոնական կայք, worldfootball.net, sports-reference.com (անգ.), clubdeportivoatleticomarte.com (իսպ.)
- Սալվադորի հավաքականը CCCF-ի և ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություններում; elbaloncuscatleco.com (իսպ.)
| Սա անավարտ հոդված է սալվադորցի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |