Սերժ Թանկյան
| Սերժ Թանկյան | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ծնված | օգոստոսի 21, 1967 [1] |
| Երկիր | Արևմտյան Հայաստան և ԱՄՆ |
| Ժանրեր | Ծանր ռոք Ալտերնատիվ ռոք Ալտերնատիվ մետալ Արտ Ռոք էքսպերիմենտալ ռոք Նու մետալ Պրոգրեսիվ մետալ Ֆանկ մետալ Ֆոլկ ռոք |
| Մասնագիտություն | Երաժիշտ, երգահան, բանաստեղծ |
| Գործիքներ | Վոկալ Ստեղնաշարային Դաշնամուր Կիթառ Բաս կիթառ |
| Գործունեություն | 1993 - ներկա |
| Լեյբլ | Serjical Strike Records, Reprise Records, American Recordings, Columbia Records, Axis of Justice |
| Կապված | System of a Down Serart Axis of Justice Buckethead & Friends Scars on Broadway |
| Կայք | www.serjicalstrike.com www.serjtankian.com |
Սերժ Թանկյանը (անգլերեն՝ Serj Tankian) (ծնված 1967 օգոստոսի 21, Բեյրութ, Լիբանան) ամերիկահայ ռոք երաժիշտ է և երգահան։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է, որպես աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Downի վերամիավորման մասին: 2011-ին խումբը շրջագայության կմեկնի ԱՄՆ-ում ու Եվրոպայում: 2011-ին նաև պատրաստում է բեմադրել Պրոմեթևսի մասին մյուզիքլը:
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակում է մարքեթինգի բնագավառում: 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike: Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով: Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ` ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում: Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ: Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը:
2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և ծագումով Վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը:[2]
Ձայնադարան [խմբագրել]
Ալբոմներ
System of a Down
- System of a Down 1998
- Toxicity 2001
- Steal This Album! 2002
- Mezmerize 2005
- Hypnotize 2005
Serj Tankian
- SerArt 2003 (Արտո Թունջբոյաջյանի և Սերժ Թանգյանի համատեղ ալբոմը)
- Elect the Dead 2007
- Elect the Dead Symphony 2010
- Imperfect Harmonies 2010
- Harakiri 2012
- Jazz-Iz-Christ
- Orca
Սինգլներ
- The Unthinking Majority 2007
- Empty Walls 2007
- Lie Lie Lie 2007
- Sky Is Over 2008
- The Charade 2010
- Borders Are 2010
- Left Of Center 2010
- Reconstructive Demonstrations 2010
- Goodbye - Gate 21 2011
- Figure It Out 2012
- Cornucopia 2012
- Harakiri 2012