Սերենադ (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սերենադից)

Սերենադ (ֆր.՝ serenade, իտալ.՝ serenata, sera՝ երեկո), եզրը կարող է վերաբերել՝

  1. Կնոջն ուղղված սիրային երգ, սովորաբար՝ տեսակցության հրավիրող մոտիվով։ Ծագում է պրովանսյան տրուբադուրների «իրիկնային երգ»-ից (serena)։ Տարածված է եղել հարավային ռոմանական ժողովուրդների կենցաղում։ Սերենադ սովորաբար կատարել են սիրեցյալի պատուհանի տակ՝ լյուտնյայի, մանդոլինի կամ կիթառի նվագակցությամբ։ Ժամանակի ընթացքում սերենադը մուտք է գործել օպերա (Մոցարտի «Դոն ժուան», Ռոսսինիի «Սաիլյան սափրիչ»), դարձել կամերային-վոկալ երաժշտության ժանր (օրինակներ կան Ֆրանց Շուբերտի, Ռոբերտ Շումանի, Յոհան Բրամսի, է․ Գրիգի, Մ․ Ի․ Դլինկայի, Պյոտր Չայկովսկու և այլոց մոտ)։
  2. Մենակատարային, հազվադեպ՝ անսամբլային, գործիքային պիես, վոկալ սերենադի հատկանիշների վերարտադրմամբ (օրինակները՝ Ֆելիքս Մենդելսոնի, Անտոնին Դվորժակի և այլոց մոտ)։
  3. Անսամբլային-գործիքային ցիկլիկ ստեղծագործություն, նման՝ դիվերտիսմենտին, նոկտյուրնին։ Բաղկացած է 7—8 և ավելի մասերից։ Այդպիսի սերենադներ ստեղծել են Յոզեֆ Հայդնը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Յոհան Բրամսը, Հ․ Վոլֆը, Յան Սիբելիուսը, Պյոտր Չայկովսկին և ուրիշներ։
  4. XVII —XVIII դարերում Արևմտյան Եվրոպայում որևէ պալատական հանդիսության առթիվ գրված երկ՝ երգեցողության և գործիքային(մեծ մասամբ՝ նվագախմբային) նվագակցության համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։