Սերգեյ Սազոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Սազոնով
ռուս.՝ Сергей Дмитриевич Сазонов
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 10, 1860(1860-08-10)[1]
ԾննդավայրՌյազան, Ռուսական կայսրություն
Մահացել էոչ վաղ քան դեկտեմբերի 23, 1927 և ոչ ուշ քան դեկտեմբերի 25, 1927
Մահվան վայրՆիս, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[1]
ԳերեզմանRussian Orthodox Cemetery in Nice
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՑարսկոյե սելո լիցեյ
Մասնագիտությունդիվանագետ, քաղաքական գործիչ և նախարար
ԱմուսինԱննա Նեյդգարտ
Ծնողներհայր՝ Դմիտրի Սազոնով, մայր՝ Երմիոնիա Ֆրեդերիկս
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության դեսպան և Ռուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
 Sergey Sazonov Վիքիպահեստում

Սերգեյ Դմիտրևիչ Սազոնով (ռուս.՝ Сергей Дмитриевич Сазонов, օգոստոսի 10, 1860(1860-08-10)[1], Ռյազան, Ռուսական կայսրություն - ոչ վաղ քան դեկտեմբերի 23, 1927 և ոչ ուշ քան դեկտեմբերի 25, 1927, Նիս, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[1]), ոուս պետական գործիչ, դիվանագետ։

Դիվանագիտական պաշտոններ է վարել Լոնդոնում, Վաշինգտոնում, Վատիկանում։ 1909 թվականից՝ արտգործնախարարի օգնական (տեղակալ), 1910 թվականից՝ նախարար։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ձգտել է ամրապնդել Անտանտը և սերտացնել նրա կապերը Ռուսաստանի հետ, գործուն մասնակցություն է ունեցել հայկական հարցի նոր արծարծման և 1914 թվականին Ռուս-թուրքական համաձայնագրի կնքման, 1913 թվականի անգլո-ֆրանս-ոուսերեն գաղտնի համաձայնագրի (նախատեսում էր սևծովյան նեղուցների, Կ. Պոլսի և հարակից շրջանների հանձնումը Ռուսաստանին), ինչպես նաև դրա շարունակությունը կազմող 1916 թվականի Սայքս-Պիկոյի համաձայնագրի նախապատրաստմանն ու ստորագրմանը, որով Ռուսաստանին էին անցնելու Թուրքիայի հայկական նահանգներն ու Հյուսիսային Քրդստանը («դեղին գոտի»)։ Չբաժանելով Գերմանիայի հետ անջատ հաշտություն կնքելու ցարի կարծիքը՝ 1916 թ. Սազոնովը հրաժարական է տվել։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մտել է Կոլչակի և Դենիկինի սպիտակգվարդիական կառավարությունների մեջ, դրանք ներկայացրել 1919-20 թվականների Փարիզի հաշտության կոնֆերանսում։

Գրել է հուշեր, որտեղ լայն տեղ է հատկացրել հայկական հարցին ու հայկական բարենորոգումների շուրջ տեղի ունեցած դիվանագիտական բանակցություններին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #118794612 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Հայկական հարց. հանրագիտարան, Ե., 1996, էջ 395
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 111
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։