Սերգեյ Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Մկրտչյան
Ծնվել էօգոստոսի 24, 1911(1911-08-24)[1]
Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 26, 1974(1974-08-26)[1] (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ[1] և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ[1]
Ալմա մատերԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա (1932)[1]
Կոչումակադեմիկոս[1]
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Սերգեյ Սեդրակի Մկրտչյան (օգոստոսի 24, 1911(1911-08-24)[1], Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Թուրքեստան, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 26, 1974(1974-08-26)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային երկրաբան, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956), պրոֆեսոր (1955), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Ադրբեջանի պոլիտեխնիկական (հետագայում՝ նավթի) ինստիտուտը։ 1932-1942 թվականներին աշխատել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի երկրաբանական վարչությունում որպես երկրաբանա-հետախուզական ջոկատների պետ և տեխնիկական ղեկավար, իսկ 1943-1947 թվականներին՝ գլխավոր ինժեներ և պետի տեղակալ։ 1947 թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ համակարգում, նախ՝ երկրաբանական գիտությունների ինստիտուտի սեկտորի վարիչ, 1950-1963 թվականներին և 1971-1974 թվականներին՝ տնօրեն։ 1961 - 1967 թվականներին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս քարտուղար, 1967-1971 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ։ Մկրտչյանը աշխատանքային գործունեությանը զուգընթաց դասախոսել է Երևանի համալսարանում։ Աշխատություններում լուսաբանել է օգտակար հանածոների առաջացման ու տեղաբաշխման օրինաչափություններին՝ մագմատիզմին և երկրաբանական պատմությանը վերաբերող մի շարք պրոբլեմներ։ Նրա ղեկավարությամբ և ակտիվ մասնակցությամբ կատարված երկրաբանական հետազոտությունները հնարավորություն ընձեռեցին հիմնավորել և ՀԽՍՀ ընդերքում բացահայտել հարուստ բնական ռեսուրսներ։ Մկրտչյանը մասնակցել է «Հայկական ԽՍՀ երկրաբանություն» բազմահատոր հիմնարար հրատարակության կազմման աշխատանքներին և խմբագրել այն։ Մասնակցել է Միջազգային երկրաբանական կոնգրեսի XXII (Հնդկաստան, 1964 թ.), XXIII (Չեխոսլովակիա, 1968 թ.) և XXIV (Կանադա, 1972 թ.) նստաշրջանների աշխատանքներին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1950 թ.)։

Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Алавердский рудный район, Ереван, 1968, 154 с.
  • Вопросы геологии Кавказа, Ереван, 1964, 257 с.(խմբ․)
  • Зангезурская рудоносная область Армянской ССР, Ереван, 1958, 287 с.[3]

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածների մատենագիտություն[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 644.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Սերգեյ Մկրտչյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Մկրտչյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 644