Սերգեյ Մակարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Մակարով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝«Ճարպիկ»
Ազգություն՝Ռուսաստան Ռուս
Մասնագիտացում՝տափօղակով հոկեյ, աջ հարձակվող
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝1958 թվական հունիսի 19
Ծննդավայր՝Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների ՄիությունԽՍՀՄ, Չելյաբինսկ
Ակումբ՝«Տրակտոր» Չելյաբինսկ (1976-1978 թվականներ), «ԲԿՄԱ» (1978-1989 թվականներ), «Կալգարի Ֆլեյմզ» (1989-1993 թվականներ), «Սան Հոսե Շարքս» (1993-1995 թվականներ), «Ֆրիբուր Գոտերոն» (Շվեյցարիա) (1997 թվական), «Դալաս Սթարզ» (1997 թվական)

Սերգեյ Միխայլովիչ Մակարով (ռուս.՝ Серге́й Миха́йлович Мака́ров, 1958 թվական հունիսի 19, Չելյաբինսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ականավոր խորհրդային հոկեյիստ, աջ եզրային հարձակվող։ ԽՍՀՄ Սպորտի Վաստակավոր Վարպետ (1979 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի հունիսի 19-ին Չելյաբինսկ քաղաքում։ Երբ Սերգեյը սկսում է քայլել, ծնողները նրան սկսում են վարժեցնել մականին և տափօղակին։ 5 տարեկան հասակում նա արդեն հաստատուն կանգնում էր չմուշկների վրա։ Նրան օգնում էր եղբայրը՝ Նիկոլայը, որը տարիքով մեծ էր և մարզում էր նրան։ Առաջինը հոկեյով սկսել է զբաղվել հենց եղբայրը՝ նրան հրավիրել էին Չելյաբինսկի «Տրակտոր» ակումբ։ 15 տարեկան Սերգեյում մարզիչները տեսնում էին ակումբի և նույնիսկ հավաքականի ապագա աստղի։

1976 թվականին, ավարտելով դպրոցը, նա ընդունվում է Ֆիզիկական կուլտուրայի Ուրալի պետական համալսարանը որն ավարտում է 1981 թվականին։

Երկու մրցաշրջան խաղում է «Տրակտոր»-ում՝ դառնալով 18 տափօղակի հեղինակ։ 1978 թվականին Վիկտոր Տիխոնովը Մակարով եղբայրներին հրավիրում է ԽՍՀՄ հավաքական, որտեղ Սերգեյը խաղում է Վյաչեսլավ Ֆետիսովի, Ալեքսեյ Կասատոնովի և Վլադիմիր Կրուտովի հետ։ Իգոր Լարիոնովը նրանց է միանում երկու տարի անց։

ԽՍՀՄ հավաքականի կազմում իր նորամուտը նշում է 1978 թվականի ապրիլին՝ Հելսինկիում կայացած Ֆինլանդիայի և ԽՍՀՄ հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ։ Այնուհետև հավաքականը հանդիպում է Շվեդիաի հավաքականի հետ։ Այդ խաղերի ընթացքում Մակարովը ցուցադրում է վստահ խաղ, դառնում գոլերի հեղինակ և ամրապնդվում հավաքականի կազմում։

1980-ական թվականներին ԽՍՀՄ հավաքականի և ԲԿՄԱ ակումբի կազմերում խաղացել է Լարիոնովի հանրահայտ հնգյակում՝ Վլադիմիր Կրուտովի, Իգոր Լարիոնովի, Վյաչեսլավ Ֆետիսովի և Ալեքսեյ Կասատոնովի հետ։ Միառժամանակ հանդիսացել է ԲԿՄԱ-ի և ԽՍՀՄ հավաքականի ավագ։

1986 թվականին ԽՍՀՄ տավաքականի առաջին հնգյակը (Ֆետիսով, Կասատոնով, Մակարով, Կրուտով, Լարիոնով) և դարպասապահ Տրետյակը ընդգրկվում են «All Stars» («Բոլոր Աստղեր») թիմի կազմում, որը աննախադեպ երևույթ էր համաշխարհային հոկեյի պատմության մեջ։ Դեռ 30 տարին չբոլորած երիտասարդները արդեն լեգենդներ էին դարձել։

1978-1989 թվականներին ԲԿՄԱ-ի կազմում անց է կացնում 472 խաղ, դառնում 303 տափօղակի հեղինակ, բազմաթիվ անգամներ արժանանում է լավագույն ռմբարկուի և մրցաշրջանի լավագույն հոկեյիստի կոչումներին։ Ընդհանրապես ԽՍՀՄ առաջնությունում նա անց է կացնում 519 խաղ և վաստակում է 710 միավոր (322+388), որը աննախադեպ ցուցանիշ էր։

1989 թվականից խաղացել է Հոկեյի Ազգային Լիգայում։

ՀԱԼ-ի առաջին մրցաշրջանում նա վաստակում է 86 միավոր (24+62) և արժանանում է «Քոլդեր Տրոֆի» մրցանակի՝ որպես լիգայի լավագույն նորեկ։

1997 թվականին, շվեյցարական «Ֆրիբուր Գոտերոնի» կայմում խաղալու տարիներին, խաղացել է Բիկովի և Խոմուտովի հետ միևնույն եռյակում։

Կալգարիում ամուսնալուծվել է առաջին կնոջից՝ Վերայից և ամուսնացել Կալգարիում տոմսավաճառ աշխատող Մերիի հետ։ Այդ ամուսնության արդյունքում ծնվել են նրա երկու զավակները՝ որդի Նիկին և դուստր Կատյան։

ԽՍՀՄ, Ռուսաստանի և ՀԱԼ-ի հավաքականների և թիմերի պաշտոնական խաղերի ընթացքում հանդիսանում է ռեկորդակիր Խորհրդային և ռուսական հոկեյիստների շրջանում խփած տափօղակների ընդհանում քանակով, 9 տափօղակով գերազանցելով Բորիս Միխայլովին։

Խաղային կարիերան ավարտելուց հետո Մակարովը զբաղվում է բիզնեսով, օգնում է Չելյաբինսկում սպորտի զարգացմանը, մարզչական աշխատանք է իրականացնում ամերիկյան հոկեյի դպրոցում, մասնակցում է բարեգործական և վետերանների խաղերին։ Ներկայումս զբաղեցնում է Գիշերային Հոկեյի Լիգայի գործադիր տնօրենի պաշտոնը, հանդիսանալով «Ուրալ» կոնֆերենցիայի հսկիչը։

Մրցելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Ակումբ Առաջնություն Խաղ Տափօղակ Փոխանցում Միավոր Տուգանք
1976-1977 «Տրակտոր» ԽՍՀՄ 14 1 0 1 4
1977-1978 «Տրակտոր» ԽՍՀՄ 36 18 13 31 10
1978-1979 «ԲԿՄԱ» ԽՍՀՄ 44 18 21 39 12
1979-1980 «ԲԿՄԱ» ԽՍՀՄ 44 29 39 68 16
1980-1981 «ԲԿՄԱ» ԽՍՀՄ 49 42 37 79 22
1981-1982 «ԲԿՄԱ» ԽՍՀՄ 46 32 43 75 18
1982-1983 «ԲԿՄԱ» ԽՍՀՄ 30 25 17 42 6
1983-1984 «ԲԿՄԱ» ԽՍՀՄ 44 36 37 73 28
1984-1985 «ԲԿՄԱ» ԽՍՀՄ 40 26 39 65 28
1985-1986 «ԲԿՄԱ» ԽՍՀՄ 40 30 32 62 28
1986-1987 «ԲԿՄԱ» ԽՍՀՄ 40 21 32 53 26
1987-1988 «ԲԿՄԱ» ԽՍՀՄ 51 23 45 68 50
1988-1989 «ԲԿՄԱ» ԽՍՀՄ 44 21 33 54 42
1989-1990 «Կալգարի Ֆլեյմզ» ՀԱԼ 86 24 68 92 55
1990-1991 «Կալգարի Ֆլեյմզ» ՀԱԼ 81 31 49 80 44
1991-1992 «Կալգարի Ֆլեյմզ» ՀԱԼ 68 22 48 70 60
1992-1993 «Կալգարի Ֆլեյմզ» ՀԱԼ 71 18 39 57 40
1993-1994 «Սան Հոսե Շարքս» ՀԱԼ 94 38 40 78 82
1994-1995 «Սան Հոսե Շարքս» ՀԱԼ 54 13 17 30 44
1996-1997 «Ֆրիբուր Գոտերոն» Շվեյցարիա 6 3 2 5 2
1996-1997 «Դալաս Սթարզ» ՀԱԼ 4 0 0 0 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո Շքանշան (2011 թվական)[1]
  • Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշաններ (1984 թվական, 1988 թվական)
  • Ժողովուրդների Բարեկամության շքանշան (1981 թվական)
  • «Աշխատանքային Արիության» պարգև (1978 թվական)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента РФ от 26.12.2011 № 1686». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Մակարով» հոդվածին։