Սերգեյ Կորոլյով
| Սերգեյ Կորոլյով | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Սերգեյ Կորոլյով |
| Ծննդյան օր՝ | հունվարի 12, 906 |
| Ծննդավայր՝ | Ժիտոմիր (Ուկրաինա) |
| Վախճանի օր՝ | հունվարի 14, 1966 |
| Վախճանի վայր՝ | Մոսկվա (Ռուսաստան) |
Սերգեյ Կորոլյով (ուկր.՝ Sergij Pavlovyč Korol'ov,ծնվ. 1906, հունվարի 12, Ժիտոմիր, Ուկրաինա, մահ. 1966, հունվարի 14, Մոսկվա, Ռուսաստան), ուկրաինացի գիտնական, հրթիռաշինության և տիեզերագնացության բնագավառի մասնագետ, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր։ Նրա գլխավորությամբ ստեղծված հրթիռներով է իրականացվել մարդու առաջին տիեզերական թռիչքը։
Կորոլյովը 1929 ավարտել է Մոսկվայի Բարձրագույն տեխնիկական ուսումնարանը և Մոսկվայի օդաչուների դպրոցը։ 1930 աշխատել է Ավիացիայի կենտրոնական պետական ինստիտուտում, որտեղ ստեղծել է սկսվառակների մի շարք մոդելներ, («Կոկտեբել», «Կարմիր աստղ» և այլն)։ Ծանոթանալով Կ. Ցիոլկովսկու աշխատանքներին՝ Կորոլյովը տարվել է հրթիռային թռչող ապարատներ ստեղծելու գաղափարով և 1932 նշանակվել է ռեակտիվ շարժման ուսումնասիրման խմբի պետ, որտեղ նրա ղեկավարությամբ ստեղծվել են խորհրդային առաջին հրթիռները։ 1946 Կորոլյովը ԽՍՀՄ հրթիռատիեզերական համակարգերի գլխավոր կոնստրուկտորն էր և նրա գլխավորությամբ ձևավորվել է այդ երկրի գործնական տիեզերագնացությունը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են բալստիկ, երկրաֆիզիկական, տանող հրթիռներ և «Վոստոկ» ու «Վոսխոդ» ղեկավարվող տիեզերանավերը, որոնցով իրագործվել են մարդու առաջին տիեզերական թռիչքը և բաց տիեզերք դուրս գալը։ 1957 թ. օգոստոսի 21-ին նրա ղեկավարությամբ թողարկվեց առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը` «Ռ-7»: Կորոլյովի ղեկավարությամբ ստեղծվել են նաև Երկրի «Էլեկտրոն» և «Մոլնիա–1» սերիաների արհեստական, «Կոսմոս» շարքի արբանյակները, «Զոնդ» միջմոլորակային ինքնաշխատ առաջին կայանները։ Նա ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս էր, Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս։ Ռուսաստանում ներկայումս գործում է Կորոլյովի անվան կոնստրուկտորական բյուրոն։
Աղբյուրներ [խմբագրել]
- Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1,հատոր 1:Երևան 2009, էջ 501