Սերգեյ Էրզրումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Էրզրումյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սերգեյ Խաչատուրի Էրզրումյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ 1980 թ., նոյեմբերի 22
Ծննդավայր Երևամ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 171
Քաշ 74
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ալաշկերտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997—1999
1999—2001
2001—2002
2003—2004
2004
2004—2006
2005—2006
2007—2009
2008
2009—2010
2012—
Դվին
Կիլկիա
ՍԿԱ ՌԴ
Կիլիկիա
Բանանց
Կիլիկիա
Ռասին Բեյրութ
Արարատ(Երևան)
Արարատ-2
Գանձասար(Կապան)
Ալաշկերտ
40 (7)
40 (17)
5 (1)
41 (14)
1 (0)
7 (1)
? (?)
34 (2)
4 (2)
27 (3)
0 (0)
Ազգային հավաքական
?-? Հայաստան(մինչև 21) 10 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերգեյ Խաչատուրի Էրզրումյան (հայերեն՝ Սերգեյ Խաչատուրի Էրզրումյան, նոյեմբերի 22, 1980(1980-11-22)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, Մարտունիի Ալաշկերտի կիսապաշտպան։ Նշան Էրզրումյանի փոքր եղբայրը։ Երաժշտագետ-կոմպոզիտոր Գայանե Գրիգորյանի մեծ եղբայրը։

Սերգեյ Էզրումյանը ամուսնացած է, ունի 2 զավակ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է հանդես գալ Կիլիկիայի երիտասարդական կազմում։ Այդ ժամանակ Փյունիկը սիրում էր իր կազմում փորձել երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստների։ Էրզրումյանի առաջին պրոֆեսիոնալ ակումբը եղել է Արտաշատի «Դվինը»։ Երբ կազմը ցրվեց Էրզրումյանը վերադարձավ իր նախկին ակումբ՝ «Կիլիկիա», որտեղ առաջին մրցաշրջանում խփում է 12 գնդակ և դառնում թիմի երկրորդ լավագույն ռմբարկուն, զիջելով միայն Արման Քարամյանին։ 2001 թվականին, երբ Կիլիկիան կորցնում է հույսերը չեմպիոնության, նա եղբոր հետ տեղափոխվում է Ռոստովի ՍԿԱ։ Եղբայրների մոտ ոչինչ չի ստացվում Ռոստովում և նրանք վերադառնում են հայրենիք։

2004-2006 թվականներին եղել է «Կիլիկիա» ակումբի ավագը։

2009 թվականի առաջնության միջնամասում, երբ Արարատի վիճակն այդքան էլ լավ չէր նա տեղափոխվում է Կապանի «Գանձասար»։ Նա Կապանում մնաց ոչ շատ երկար։ 2010 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա լքեց «Գանձասարը»[3]։

2011 թվականի ավարտին հաջողակ բիզնեսմեն Բագրատ Նավոյանը որոշեց վերաստեղծեց ֆուտբոլային ակումբ Ալաշկերտը։ Առաջին լուրջ խաղացողը որ եկավ թիմ, դա Սերգեյ Էրզրումյանն էր[4] ։

Հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կիլիկիա»
    • Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2005 թ.
  • Երևանի «Արարատ»
    • Հայաստանի գավաթակիր՝ 2008 թ.
    • Հայաստանի գավաթի եզրափակչի մասնակից՝ 2007 թ.
    • Հայաստանի սուպերգավաթակիր՝ 2009 թ.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. «Экс-игрок «Пюника» перешел в «Гандзасар»» (ռուսերեն). Armfootball.am. 1.8.2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 3.8.2010-ին.
  4. «Эрзрумян будет выступать за «Алашкерт»» (ռուսերեն). Armfootball.am. 26.12.2011. Վերցված է 24.03.2012-ին.