Սերգեյ Դարոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Դարոնյան
Ծնվել էապրիլի 1, 1925(1925-04-01)[1][2]
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][3][2]
Վախճանվել էհունվարի 23, 1990(1990-01-23)[4] (64 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Մասնագիտությունգրականագետ, քննադատ, գրական քննադատ և գրականագետ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ (1954)[2]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[2] (1968)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[2]
ԱշխատավայրԽուդոժեստվեննայա լիտերատուրա[2], Մոսկվայի պետական համալսարան, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ[2] և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան[2]
Պարգևներ
Հայկական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
Սերգեյ Դարոնյան Վիքիդարանում

Սերգեյ Գարեգինի Դարոնյան (ապրիլի 1, 1925(1925-04-01)[1][2], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][3][2] - հունվարի 23, 1990(1990-01-23)[4], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), հայ խորհրդային գրականագետ, քննադատ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1960), ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Դարոնյանը ծնվել է 1925 թվականի ապրիլի 1-ին, Խարկով քաղաքում։ Հայրը եղել է բնիկ էրզրումցի, մայրը՝ նախիջևանցի։ 1930 թ. ընտանիքով փոխադրվել է Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկինի շրջանի Կազանսկայա ստանիցա։ 1931 թ. ընդունվել է տեղի հայկական դպրոց, ապա փոխադրվել ռուսական դպրոց, որն ավարտել է 1942 թ.։ 1951 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ 1951-1954 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ 1956 թ. «Միրզա Իբրահիմովի արձակը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1956-1963 թվականներին հայ գրականություն է դասավանդել Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ԽՍՀՄ ժողովուրդների գրականության բաժնում։ Աշխատել է Մոսկվայի գեղարվեստական գրականության հրատարակությունում որպես ժողովուրդների գրականության բաժնի վարիչ (1956-1964 թթ.)։ 1964 թ. փոխադրվել է Երևան։ 1964-1966 թթթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1966-1974 թվականներին եղել է նույն ինստիտուտի գրական բաժնի վարիչ։ 1974 թվականից եղել է Երևանի Վ․ Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստիտուտի ռեկտոր։ 1968 թվականին «Միքայել Նալբանդյան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ Առանձին գրքերով ռուսերեն հրատարակել է «Միրզա Իբրահիմովի արձակը» (Բաքու, 1958), «Միրզա Իբրահիմով» (Մոսկվա, 1960), «Միքայել Նալբանդյան» (Մոսկվա, 1963), «Տուգելբայ Սիդիգբեկով» (1966, Մոսկվա), «Միքայել Նալբանդյանը և ռուս հեղափոխական դեմոկրատները» (Մոսկվա, 1967, 1979)։ «Միքայել Նալբանդյան» (Երևան, 1975), «Նաիրի Զարյան» (Մոսկվա, 1978)[6]։

Մասնակցություն Երկրորդ համաշխարհային պատերազմին[խմբագրել | խմբագրել կոդը]

1943-1945 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ Պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի» 2-րդ աստիճանի շքանշանով, Արիության համար, Մարտական ծառայության համար, Կովկասի պաշտպանության համար, Վարշավայի ազատագրության համար և բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով[7]։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Արիության համար մեդալ
  • Մարտական ծառայության համար մեդալ
  • Կովկասի պաշտպանության համար մեդալ
  • Վարշավայի ազատագրության համար մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միրզա Իբրահիմով, ռուսերեն, 1960։
  • Միքայել Նալբանդյան, ռուսերեն, 1963։
  • Из истории армянской эстетической мысли, 1973.
  • Նաիրի Զարյան, ռուսերեն, 1978։
  • Միքայել Նալբանդյան, ստեղծագործության և գրական կապերի խնդիրներ, ռուսերեն (Микаэл Налбандян. Проблемы творчества и литературных связей, 1975), 1975:
  • Նաիրի Զարյան, ռուսերեն, 1978։
  • Միքայել Նալբանդյանը և ռուս հեղափոխական դեմոկրատները, ռուսերեն, 1979։
  • Միքայել Նալբանդյան, Երևան, «Սովետական գրող», 1979, 544 էջ։
  • Նաիրի Զարյան։ Կյանքն ու գործունեությունը, Երևան, 1982։
  • Классика и современность, сборник, Ереван, 1985.
  • Лоза и камень: Поэзия, проза, драматургия, 1985.

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անտառ»։ «Գրական թերթ», 1969, № 7։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 317