Սերգեյ Ավագյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Ավագյան
Ծնվել էհուլիսի 16, 1916(1916-07-16)
ԾննդավայրՄարտակերտ, Ադրբեջան
Մահացել էհունվարի 2, 1990(1990-01-02) (73 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1941)
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1972)
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Սերգեյ Մովսեսի Ավագյան (հուլիսի 16, 1916(1916-07-16), Մարտակերտ, Ադրբեջան - հունվարի 2, 1990(1990-01-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիթկոկորդականջաբան, բժշկական գիտությունների դոկտոր (1972)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1959-1974 թվականներին եղել է «Կանազի» թիվ 2 բժշկասանիտարական մասի քիթկոկորդականջաբանության բաժանմունքի վարիչ, 1963-1989 թվականներին միաժամանակ աշխատել է ԵԲԿԻ քիթկոկորդականջաբանության ամբիոնում։ 1963-1982 թվականներին եղել է Երևանի գլխավոր քիթկոկորդականջաբանը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են քիթկոկորդականջի և կերակրափողի ֆիզիոլոգիայի, ձևաբանության, ախտաբանության և բուժման հարցերին[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Առողջապահության գերազանցիկ» շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «СЕРГЕЙ АВАКЯН В ДНИ ВОЙНЫ И МИРА». golosarmenii.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 20-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Ավագյան (բժիշկ)» հոդվածին։