Սես Մարգալիդես (կատ.՝ Ses Margalides)՝ Իբիզայից ոչ հեռու 2 խումբ կղզիներից կազմված փոքր կղզի (Բալեարյան կղզիներ, Իսպանիա)։ Մտնում է Պիտիուսս կղզիների կազմի մեջ։ Կղզեխմբի կզղիներից մեկը համեմատաբար մյուսից ավելի մեծ է[1]։
Կղզին իրենից մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների համար, շնորհիվ իր գեղեցիկ ծովափի։ Սես Մարգալիդեսի ստորջրյա աշխարհը առանձնանում է մեծ բազմազանությամբ[2]։ Տեղական էնդեմիկ տեսակները՝ (Euphorbia margalidiana), բույսերի անհետացող տեսակներից է, որը տարածված է կղզու ժայռոտ տարածքներում[3]։