Սեպուհ Չուլջյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան, առաջնորդ Գուգարաց թեմի
Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան - Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ:
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1959 թ. մարտի 24-ին, Թուրքիայի Մալաթիա քաղաքում: Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի Ներսիսյան վարժարանում:
- 1969 թ. ընտանիքով հայրենադարձվել է Հայաստան եւ բնակություն հաստատել Գյումրի քաղաքում, որտեղ շարունակել եւ ավարտել է միջնակարգ կրթությունը:
- 1978 թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հոգեւոր ճեմարան:
- 1979 թ. զորակոչվել է խորհրդային բանակ եւ զորացրվելուց հետո շարունակել ուսումը Հոգեւոր ճեմարանում:
- 1985 թ. դեկտեմբերին սարկավագ է ձեռնադրվել` ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի:
- 1986 թ. մարտին պաշտպանել է ավարտաճառ` Ղուկաս Խարբերդցու թարգմանչական գործունեությունը թեմայով: Հոգեւոր ճեմարանն ավարտելուց հետո որպես քարտուղար ծառայության է անցել Վեհարանում:
- 1987 թ. հունիսի 7-ին, Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Հետ ձեռնադրության շարունակել է ծառայությունը Վեհարանում:
- 1987 թ. սեպտեմբերին Վեհափառ Հայրապետի կարգադրությամբ նշանակվել է Հոգեւոր ճեմարանի փոխտեսուչ:
- 1989 թ. նոյեմբերին պաշտպանել է վարդապետական թեզ` «Պահքը Հայաստանյաց Առաքելական Եկեղեցում» թեմայով:
- 1990 թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Շվեցարիայի Ժնեւ քաղաքի հայ համայնքի հոգեւոր հովիվ:
- 1991 թ. հրավիրվել է Մայր Աթոռ եւ նշանակվել Շիրակի թեմի փոխառաջնորդ:
- 1995 թ. հունիս ամսից զբաղեցրել է Մայր Աթոռի պահեստային տնտեսության գույքագրման հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նույն թվականի հոկտեմբեր ամսից նշանակվել է կառավարության կողմից Մայր Աթոռին վերադարձվող շենքերի, շինությունների ու հողատարածությունների ընդունման հանձնաժողովի նախագահ:
- 1996 թ. ընդգրկվել է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովում:
- 1996 թ. հունիսի 3-ին Հայրապետական Սրբատառ Կոնդակով նշանակվել է Գուգարաց թեմի (Լոռու եւ Տավուշի մարզեր) առաջնորդ:
- 1997 թ. հունիսի 15-ին ձեռնադրվել եւ Օծվել եպիսկոպոս` ձեռամբ Տ. Տ. Գարեգին Ա. Ամենայն Հայոց կաթողիկոսի:
- 2000 թ. նոյեմբերին նշանակվել է Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ:
- 2002 թ. հոկտեմբերին ընտրվել է Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական մասնաճյուղի իսկական անդամ:
Որպես առաջնորդ այժմ շարունակում է ծառայությունը Գուգարաց թեմում:
Արտաքին հղումենր [խմբագրել]
Արտաքին աղբյուրներ [խմբագրել]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝