Սեպուհ Ութուջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեպուհ Ութուջյան
Ծնվել է1840
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1934
Մահվան վայրԿ. Պոլիս
Ազգությունհայ
ԿրթությունԿ. Պոլ­սի Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ
Կոչումմի­րա­լա (փոխգն­դա­պետ)
ԱշխատավայրԿ. Պոլ­սի Հայ­տար­փա­շա­յի զին­վո­րա­կան հի­վան­դա­նո­ց
Պաշտոնգլխա­վոր բժիշկ

Սեպուհ Ութուջյան (1840, Կ. Պոլիս - 1934, Կ. Պոլիս), հայ բժիշկ, տրոպիկական վարակիչ հիվանդությունների խոշոր մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1840 թվականին Կ. Պոլսի Սամաթիա թաղամասում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1859-64 թվականներին սովորել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանում՝ ավարտելիս ստանալով կապիտանի աստիճան։

1864-95 թվականներին Եմենում և Արաբիայում գտնվող օսմանյան բանակում բժիշկ է ծառայել՝ կապիտանի աստիճանով։ 1895 թվականին կայմակամի զինվորական աստիճանով ծառայել է Լիբիայի Տրիպոլիս քաղաքում։ 1908 թվականին Կ. Պոլսի Հայտարփաշայի զինվորական հիվանդանոցի գլխավոր բժիշկ է ծառայել՝ միրալայի (փոխգնդապետ) աստիճանով։

1915 թվականին՝ Հայկական ցեղասպանության ընթացքում, Էնվեր փաշայի հրամանով հեռացվել է ծառայությունից և թոշակի ուղարկվել։ Եղել է տրոպիկական վարակիչ հիվանդությունների խոշոր մասնագետ։

Մահացել է 1934 թվականին Կ. Պոլսում՝ 94 տարեկանում, թաղվել Կ. Պոլսի Բաղլարբաշըի հայկական գերեզմանոցում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։