Սեչենյիի շղթայակապ կամուրջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեչենյիի շղթայակապ կամուրջը
Széchenyi lánchíd
Budapest chainbridge sunset.JPG
Տեղանք Բուդապեշտ
Տեսակ կախովի
Հատում է Դանուբ գետ
Ճարտարագետ(ներ) Վիլյամ Թերնեյ Քլարկ,
Ադամ Քլարկ
Կառուցող Իշտվան Սեչենյի
Հիմնական թռիչք 202 մ
Երկարություն 375 մ
Երթևեկելի գծերի քանակ 2
Բացման տարեթիվ 1849 նոյեմբերի 20
47°29′56″ հս. լ. 19°02′37″ ավ. ե. / 47.498889° հս. լ. 19.043611° աե. ե.

Սեչենյիի շղթայակապ կամուրջ (հունգ. Széchenyi lánchíd, ժողովրդական անունը և նախկին պաշտոնական անունը մինչև 1915 թվական՝ հունգ. Lánchíd (Շղթայակապ կամուրջ), կախովի, շղթայակապ կամուրջ է Հունգարիայում, Դանուբ գետի վրա, որը կապում է երկու պատմական քաղաքներ` Բուդան և Պեշտը: Գործարկվել է 1849 թվականի նոյեմբերի 20-ին, կամրջի երկարությունը 375 մետր է, լայնությունը 12,5 մետր իսկ քաշը 2,000 տոննա: Կամրջի ծախսերը կազմել է 6.575 մլն ֆորինց (4,4 մլն դոլլար):

Կամրջի բարձրությունը 202 մետր է որը աշխարհում համարվում է ամենաբարձրներից:

Ամառային ամիսների որոշ ազատ օրերին հատուկ առիթներով մեքենաների երթևեկությունը փակվում է, փոխարենը ճանապարհը բացվում է հետիոտների համար:

Բովանդակություն

Պատմություն [խմբագրել]

Կամրջի հեղինակը եղել է անգլիացի ճարտարագետ Վիլյան Թերնեյ Քլարկը իսկ 1939 թվականին կամրջի կառուցումը նախաձեռնել է Իշտվան Սեչենյին, նույն թվականին շինարարությունը վերահսկել է շոտլանդացի ճարտարագետ Ադամ Քլարկը: Կամրջի կառուցումը զգալի չափով ֆինանսավորել է հույն վաճառական Գեորգիս Սինասը

Կամուրջը բացվեց 1949 թվականի նոյեմբերի 20-ին, և այն դարձավ առաջին մշտական կամուրջը Բուդապեշտում: Այդ ժամանակ կամուրջը եղել է խոշորագույններից աշխարհում: 1852 թվականին կամուրջը ենթարկվել է որոշակի փոփոխության` քանդակագործ Յանոշ Մարշալը կամրջի վրա ավելացրել է 4 հսկա առյուծե քանդակներ:

1915 թվականին կամուջը հիմնովին վերանորոգվեց, փայտե մասերին փոխարինեց երկաթե և պողպատե մասեր: Այնուհետև Բուդապեշտի գրավման ընթացքում կամուրջը պայթեցվեց գերմանական բանակի կողմից, և խնդիր առաջացավ կրկին վերանորոգել կամուրջը, որը ավարտվեց 1949 թվականին: Կամրջի երթևեկությունը վերասկսվեց 1949 թվականի նոյեմբերի 20-ին` կամրջի բացումից ուղիղ հարյուր տարի անց:

1957 թվականին կամուրջը լուսավորվեց էլեկտրական լույսերով:

Հեռուստատեսություն [խմբագրել]

Լուսանկարներ [խմբագրել]

Տես նաև [խմբագրել]