Սեն Գոթարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեն Գոթարդ լեռնանցք

Սեն Գոթարդ, ֆր.՝ Saint-Gothird, գերմ․ Sankt Gotthard, լեռնանցք Լեպոնտինյան Ալպերում՝ Շվեյցարիայում։ Բարձրությունը 2108 մ է։ Սեն Գոթարդով անցնում է ավտոխճուղի, իսկ 1100 մ բարձրության վրա կառուցվել է թունել (երկարությունը՝ մոտ 15 Կմ), որով անցնում է Ցյուրիխ-Միլան երկաթուղին։ 1799 թվականի սեպտեմբերի 13 (24)-ին, Սուվորովի Շվեյցարիական արշավի ժամանակ, Սեն Գոթարդ մարտերով նվաճել է ռուսական զորքը (մոտ 20 հազար մարդ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png