Սենտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սենտոյի մուտքը

Սենտո (ճապոներեն` 銭湯) - հանրային բաղնիքներ Ճապոնիայում։ Սովորաբար այդ բաղնիքները բարձրաբերձ խողովակներով մեկ, երկու հարկանի հսկայական շենքեր են։ Այդպիսի մի բաղնիք օրական հաճախում են հազարավոր քաղաքացիներ։ Այցելուների թիվը հատկապես նկատելի է իրիկնային ժամերին։ Կանայք, երեխաներն ու ծերունիները հասցնում են լողանալ մինչև այցելուների երեկոյան հոսքը։ Որպես կանոն, սենտոները բաց են ժամը 15։00-ից մինչև կեսգիշեր։

Ծիսակատարությունը[խմբագրել]

Ճապոնիայում բաղնիքն ավելին է, քան հիգենիկ արարողությունը։ Դա մարմնական և հոգևոր մաքրման պահ է` միսոգի (ջրով մաքրվելու ծես)։ Այստեղ զրուցում են, վիճում, կարևոր խնդիրներ լուծում։ Համարվում է, որ բարդ հարցերի լուծման, փիլիսոփայական վեճերի և քաղաքական բանավեճերի լավագույն վայրը բաղնիքն է, ավելի ստույգ` խաշող ջրով ավազանը։ Լոգանքի բաժանմունքի առջև հաճախորդը հանում է կոշիկները, վճարում մուտքի համար և մտնում հանդերձարան։ Այստեղ նա հագուստը դարսում է հատուկ զամբյուղում, որը դնում է դարակին։[1]

Սենտոյի կառուցվածքը[խմբագրել]


Աղբյուրներ[խմբագրել]

  1. Վ.Ա.Պրոննիկով, Ի.Դ.Լադանով (1989)։ Ճապոնացիները։ «Հայաստան»: Երևան, էջ 60-61։