Սենուսերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սենուսերտ, Եգիպտոսի փարավոններ 12-րդ դինաստիայից (Միջին թագավորություն)։

  • Սենուսերտ առաջին, դինաստիայի երկրորդ թագավորը, կառավարել է մ․ թ․ ա․ 1970-1934 թվականներին։ Նվաճողական քաղաքականություն է վարել հարավում, Հյուսիսային Նուբիայում։ Արշավել է դեպի Լիբիական անապատի մեծ օազիսը։ Սենուսերտ առաջինի օրոք վերսկսվել են աշխատանքները Սինայի թերակղզու պղնձահանքերում, առևտրական և դիվանագիտական կապեր են հաստատվել Ասորիքի և Պաղեստինի հետ։ Սենուսերտ առաջինը ձգտել է ուժեղացնել երկրի կենտրոնացումը, սակայն, միևնույն ժամանակ, պահպանել է իրեն աջակցող նոմարքոսների արտոնությունները։
  • Սենուսերտ երկրորդը, դինաստիայի չորրորդ թագավորը, կառավարել է մ․ թ․ ա․ 1896-1884 թվականներին։
  • Սենուսերտ 3-րդը, դինաստիայի հինգերորդ թագավորը, Սենուսերտ 2-րդի որդին, կառավարել է մ․ թ․ ա․ 1884-մոտ 1849 թվականներին։ Ամրապնդել է Եգիպտոսի տիրապետությունը Հյուսիսային Նուբիայում և Եգիպտոսի սահմանը հասցրել մինչև Նեղոսի երկրորդ սահանքը, որտեղ, արևելյան և արևմտյան ափերին, կառուցել է հզոր ամրոցներ։ Միացված տարածքների հետ կապն ապահովելու նպատակով Սենուսերտ [[3-րդի օրոք փորվել է ջրանցք, որով նավերն հնարավորություն են ունեցել շրջանցել առաջին սահանքը։ Արշավել է մինչև Նեղոսի երրորդ սահանքը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 298