Սեյսմոմետրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեյսմոմետրիա սեյսմոլոգիայի բաժին, զբաղվում է սեյսմիկ ալիքների գրանցման մեթոդների և գրանցող սարքերի մշակմամբ։ Պարզագույն սեյսմոլոգիական դիտարկումներ կատարվել են դեռևս հնագույն ժամանակներում (օրինակ, չինական սեյսմոսկոպները)։ Սակայն սեյսմոմետրիան որպես գիտական ուղղություն սկսել է զարգանալ XX դարի սկզբից։ Սեյսմիկ տատանումների համար նախատեսված գործիքները կոչվում են սեյսմոգրաֆներ, իսկ գրանցման արդյունքները՝ սեյսմոգրամներ։ Գործիքների համալիրները ապահովում են տատանումների գրանցումը ամպլիտուդների և հաճախության լայն տիրույթում (համապատասխանաբար՝ 10~9-ից մինչև մի քանի մետր և 10՜3-ից մինչև մի քանի տասնյակ հերցԵրկրաշարժերից, միջուկային պայթեցումներից և առաձգական տատանումների այլ աղբյուրներից առաջացած սեյսմիկ ալիքների գրանցումը կատարվում է սեյսմիկ կայաններում՝ ավտոմատ սարքերով՝ ֆոտոթղթի,կամ մագնիսական ժապավենի վրա։ Սեյսմիկ կայանները կառուցում են արդյունաբերական և այլ արհեստական խանգարիչ աղբյուրներից հեռու, իսկ սեյսմոգրաֆները՝ տեղադրում շենքերի նկուղային հարկերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png