Սելագինելա սելագանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Selaginella selaginoides
Սելագինելա սելագանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Lycopodiophyta
Դաս Isoetopsida
Կարգ Selaginellales
Ընտանիք Selaginellaceae
Ցեղ Selaginella
Տեսակ S. selaginoides
Լատիներեն անվանում
Selaginella selaginoides


Սելագնելա սելագանման (լատին․՝ Selaginella selaginoides) զուգամայինների դասին պատկանող բույսեր։

Մեր երկրում հազվադեպ աճում է եվրոպական մասի լեռներում գտնվող խոնավ ենթալպիական մարգագետիններում։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպորոֆիտը արտաքին տեսքով նման է գետնամուշկի սպորոֆիտին։ Ցողունի կենտրոնում գտնվում է փոխադրող խուրձ' կախված պարենքիմի բջիջներից կազմված թելերից։ Ցողունի վերնամշակը զուրկ է հերձանցքային ապարատներից։

Տերևները ձևով և մեծությամբ միատսակ են, լեզվակը որոշ ժամանակից հետո ընկնում է։ Տերևամիջուկի բջիջներում կան 1-2 թիթեղային քրոմատոֆորներ։ Վերնամաշկի բջիջներում նույնպես պարունակվում են քրոմատոֆորներ։ Հերձանցքային ապարատները ավելի հաճախ տեղափոխված են տորևի ստրին կողմում։ Սպորակիր հասկիկները դասավորված են ընձյուղների գագաթներին։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպոորոֆիլները նկատելիերեն տարբերվում են վեգետատիվ տերևներից, նրանք ունեն լեզվակներ, որոնք չեն ընկնում։ Յուրաքանչյուր ասկիկի սպորոֆիլների անեթներում կարճ կոթունների վրա նստած են մեգա և միկրոսպորանգումներ։ Մեգասպորանգիումներում առաջանւմ են չորսական մեգասպոր, միկրոսպորանգիումներում՛ բազմաթիվ միկրոսպորներ։

Սպորանգիումներից ազատվելով՛ մեգասպորները և միկրոսպորները նպաստավոր պայմաններում ծլում են։ Միկրոսպորի մեջ առաջանում է արական գամեետոֆիտ։ Այն կազմված է մեկ վեգետատիվ բջջից և մեկ խիստ ետ զարգացած նթերիդիումից, որի մեջ ձևավորվում են երկմտրակ սպերմատոզոիդներ։

Իգական գամմետոֆիտը նույն պես համարյա ամբողջովին ձևավորվում է մեգասպորի մեջ։ Մեծանալով գամետոֆիտը պատռում է մեգասպորի ծածկույթները։ Եռաճառագայթ ճեղքի միջով դուրս է գալիս գամետոֆիտի մարմնի մի մասը, որի վրա առաջանում են արքեգոնյումը ևռիզոիդները։ Բեղմնավորումը կապված է ջրի հետ։

Զիգոտից աճում է սաղմը։ Այսպիսով, տարասպորայնոթյունը պայմանավորվել է գամեըոֆիդների տարասեռությունը և նրանց ետ զարգացումը։ Դա կարևորագույն դեր է խաղացել բույսերի էվոլյուցիայում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բուսաբանություն, Վ. Գ. Խրժանովսկի
  • Flora of North America. Selaginella selaginoides. Accessed 30 July 2008.
  • Heidel Bonnie & Handley, Joy (2006) Selaginella selaginoides (L.) Beauv. ex Mart. & Schrank (club spikemoss): A Technical Conservation Assessment. Accessed 30 July 2008.
  • Hutchinson, G. (1996) Welsh Ferns, National Museums and Galleries of Wales.
  • Page C. N. (1982) The Ferns of Britain and Ireland, Cambridge University Press.
  • Preston, C. D. & Pearman, D. A. (2002) New Atlas of the British and Irish Flora, Oxford University Press.
  • Stace, Clive A. (1997) New Flora of the British Isles, Cambridge University Press.
  • Tutin, T. G. et al. (1964) Flora Europaea, Volume 1. Cambridge University Press.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]