Սեթ Մաքֆարլեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեթ Մաքֆարլեյն
Seth MacFarlane by Gage Skidmore 5.jpg
Մաքֆարլեյնը «Կոմիկ-կոնի» ժամանակ (2010)
Բնագիր ԱԱՀ Seth Woodbury MacFarlane
Ծնվել է՝ հոկտեմբերի 26, 1973 (1973-10-26) (40 տարեկան)
Ծնվելու վայր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քենթ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրոն՝ Աթեիստ (նախկինում կաթոլիկ)[1]
Մասնագիտություն Դերասան, հնչյունավորող, անիմատոր, սցենարիստ, կատակերգու, պրոդյուսեր, ռեժիսոր, երգիչ
Ակտիվ շրջան 1995-այժմ
Ընտրանի Գրիֆինների ընտանիքը, Ամերիկյան հայրիկ, Կլիվլենդի շոու, Հաղթողը, Հայրիկներ, Երաժշտությունն ավելի մեծ է խոսքերից, Թեդ, Արևմուտքում մեռնելու միլիոնավոր ձևեր, Կատակերգության կենտորն, Օսկարի 85-րդ մրցանակաբաշխություն
էջ IMDb-ում ID 0532235
Վեբկայք
Seth MacFarlane signature.svg
Ստորագրությունը

Սեթ Վուդբերի Մաքֆարլեյն[2] (անգլSeth Woodbury MacFarlane, ծնվ.՝ հոկտեմբերի 26, 1973թ.), ամերիկացի դերասան, հնչյունավորող, անիմատոր, սցենարիստ, կատակերգու, պրոդյուսեր, ռեժիսոր և երգիչ։ Հանդիսատեսին առավել հայտնի է որպես «Գրիֆինների ընտանիքը» (1999–2002, 2005–այժմ) անիմացիոն սիտկոմի ստեղծող և «Ամերիկյան հայրիկ» (2005–այժմ), «Կլիվլենդի շոու» (2009–2013) անիմացիոն սիտկոմների համաստեղծող, որոնցում կատարել է նաև բազմաթիվ հնչյունավորումներ։

Ծնվել և մեծացել է Կոնեկտիկուտ նահանգի Քենթ ավանում։ Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցում անցկացրած տարիներին սովորել է անիմացիա և ստացել բակալավրի աստիճան կերպարվեստի ոլորտում։ Կարիերայի նախնական տարիներին աշխատել է «Հաննա-Բարբերա» անիմացիոն ստուդիայում, որպես «Ջոննի Բրավո», «Կովն ու հավը», «Դեքստերի լաբորատորիան», «Ես աքիս եմ» և «Լարի և Սթիվ» մուլտսերիալների անիմատոր և սցենարիստ։

1999 թվականին Մաքֆարլեյնը «20th Century Fox» ընկերության հետ համատեղ ստեղծում է սեփական շոուն՝ «Գրիֆինների ընտանիքը» (անգլ. անվանում՝ Family guy, թարգմանաբար՝ «Ընտանիքի մարդ»), որն արագորեն սկսում է մեծ ժողովրդայնություն վայելել։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]