Սեդրակ Ռաշմաճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեդրակ Ռաշմաճյան
Ի ծնեՍեդրակ Տիգրանի Ռաշմաճյան
Ծնվել է1907, մայիսի 10 (մայիսի 23)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Վախճանվել է1978, դեկտեմբերի 1
Մահվան վայրԵրևան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Սեդրակ Տիգրանի Ռաշմաճյան (մայիսի 10, 1907(1907-05-10)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1978(1978-12-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967

Մանկավարժ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Տիգրան Ռաշմաճյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1923-1927 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում
  • 1927-1930 թվականներին` Մոսկվայի գեղարվեստա-տեխնիկական բարձրագույն, 1930-1931 թվականներին` Լենինգրադի պրոլետարական կերպարվեստի ինստիտուտներում[2]

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին Սեդրակ Ռաշմաճյանն իր գործերում ընդարձակել է իրապաշտական կերպավորման սահմանները («Փողոց Աշտարակում», «Շինուհայրցի կինը», երկուսն էլ՝ 1939, Հայաստանի ազգային պատկերասրահ

1940-ական թվականներին անմիջականորեն բնորդներից կերպավորած նրա դիմանկարներին («Առաջավոր բանվոր», 1947 թվականին ՀԱՊ-ի Դիլիջանի մասնաճյուղ, «Գործարանի կոշկակարը», «Ձուլող Արամը», «Ձուլող Արիստոն», «Ձուլարանի Արշակը», վերջին չորսը՝ 1949, ՀԱՊ) բնորոշ է հոգեբանական նուրբ արտացոլումը։

Ստեղծել է նաև թեմատիկ պատկերներ («Գործարանի ինտերիեր։ Չուգունի ձուլում», 1959, ՀԱՊ), բնանկարներ («Սևան», 1939, «Ուռենիներ», 1943, երկուսն էլ՝ ՀԱՊ), գրաֆիկական գործեր (կոմպոզիցիաներ, դիմանկարներ, «Սասունցի Դավիթ» էպոսի ուշագրավ նկարազարդումները, 1939, 30 թերթ, 11-ը՝ ՀԱՊ-ում)։

Սեդրակ Ռաշմաճյանի արվեստը բարձր է գնահատել Եղիշե Չարենցը։

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում (1966)։

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://am.hayazg.info/index.php?curid=13075
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.