Սեդրակ Շարիմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շարիմանյան Սեդրակ Սիմոնի
Ծնվել է1898 հուլիսի 30
Թիֆլիս, Վրաստան
Մահացել էնոյեմբերի 7, 1989
Երևան, ՀԽՍՀ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ՄասնագիտությունԲժշկություն, Վիրաբուժություն
Ալմա մատերԽարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Ինչով է հայտնինպաստել է ՀԽՍՀ-ում բժշկության զարգացմանը և ժամանակակից նյարդավիրաբուժության հիմնադրմանը

Սեդրակ Սիմոնի Շարիմանյան (հունիսի 30, 1898, Թիֆլիս - նոյեմբերի 7, 1989, Երևան), Խորհրդային Միության հայ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Համարվում է Հայաստանում ժամանակակից նյարդավիրաբուժության հիմնադիր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին ավարտել է Խարկովի բժշկական ինստիտուտը։ 1926 թվականից աշխատել է Երևանի ֆակուլտետային վիրաբուժության կլինիկայում, 1940 թվականից՝ Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում, նույն թվականից՝ ամբիոնի վարիչ, 1973 թվականից՝ գիտական խորհրդատու։ Հայրենական պատերազմի տարիներին աշխատել է Երևանի վիրաբուժական, ապա՝ նյարդավիրաբուժական հոսպիտալներում, որպես առաջատար վիրաբույժ։ Գիտական աշխատանքները վերաբերում են ընդհանուր վիրաբուժության, ուրոլոգիայի, ուռուցքաբանության, նյարդավիրաբուժության, անհետաձգելի վիրաբուժական օգնության և ՀԽՍՀ–ում տեղաճարակային խպիպի ուսումնասիրության հարցերին։ Շարիմանյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գիտխորհրդի, ՀԽՍՀ վիրաբույժների գիտական ընկերության, առողջապահության և սոցիալական ապահովագրության, հակախպիպային հանձնաժողովների, Անդրկովկասյան վիրաբուժական ընկերությունների պատվավոր անդամ և նրանց համագումարների նախագահ, Վիրաբույժների համամիութենական ընկերության վարչության անդամ։ Եղել է ԽՍՀՄ IV գումարման Գերագույն սովետի և ՀԽՍՀ YI գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Նրա ղեկավարությամբ 22 գիտնականներ ստացել են 4 գիտությունների դոկտորի և 18 գիտության թեկնածուի աստիճան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է՝

  • «Կարմիր աստղի» շքանշան 1943,
  • Լենինի շքանշան 2 անգամ (1966, 1971)։
  • ՀԽՍՀ Գերագույն սովետի պատվոգրեր (1961, 1963, 1978)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է ավելի քան 100 գիտական աշխատանքների։

  • Ընդհանուր վիրաբուժություն, Երևան։ Լույս, 1958, 478 էջ։ Ընդհանուր վիրաբուժության ասպարեզում առաջին հայերեն դասագիրք։ 1962, 1975, 1984 թվականներին ունեցել է երեք վերահրատարակություն։
  • Անհետաձգելի վիրաբուժության համառոտ ձեռնարկ, Հայաստան, Երևան,, 1970, 172 էջ
  • Зоб в Армении: Сборник науч. трудов / М-во здравоохранения Арм. ССР. Учен. мед. совет ; Под ред. заслуж. деятеля науки проф. Шариманяна С. С. - Ереван : [б. и.], 1964. - 162 с. (ռուս.)[2]

Համահեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пенициллин и его применение в медицине / Э.Г. Африкян ; Под ред. и предисл. С.С. Шариманяна ; АН АрмССР. 1948

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Армянские ученные-медики, А.П.Айриян (1998)
  • Ռոլանդ Գրիգորյան / Սեդրակ Շարիմանյան՝ հայ վիրաբուժության խիղճը, Վավ-Պրինտ, Երևան, 2014, 111 էջ, ISBN 978-9939-60-230-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սեդրակ Շարիմանյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 468