Սեգուրա դե լա Սիեռա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեգուրա (այլ կիրառումներ)
Մունիցիպալիտետ
Սեգուրա դե լա Սիեռա
Segura de la Sierra
Զինանշան

Տեսարան Սեգուրա դե լա Սիեռայից, Խաեն, Իսպանիա
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ԵնթարկումԽաեն
ՇրջանԱնադալուսիա
ՔաղաքապետՄանուել Սերդան Սանչես
Մակերես224 կմ²
ԲԾՄ1145 մ
Բնակչություն2026 մարդ (2010)
Խտություն7.9 մարդ/կմ²
Տեղաբնականունսեգուրենիո, նիա
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+34) 953 48 XX XX
Փոստային ինդեքս23379
Փոստային դասիչ23379
Ավտոմոբիլային կոդJ
Պաշտոնական կայքseguradelasierra.es
Սեգուրա դե լա Սիեռա (Իսպանիա)##
Սեգուրա դե լա Սիեռա (Իսպանիա)

Սեգուրա դե լա Սիեռա (իսպ.՝ Segura de la Sierra), մունիցիպալիտետ Իսպանիայում` Խաեն պրովինցիայում (Անդալուսիա ինքնավար համայնքում)։ Մունիցիպալիտետը մտնում է Սիեռա դե Սեգուրա շրջանի կազմի մեջ։ Զբաղեցնում է 224 կմ² տարածք։ Բնակչությունը` 2026 մարդ (2010 թվականի տվյալներով)։ Գտնվում է պրովինցիայի վարչական կենտրոնից 160 կմ հեռավորության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեգուրա դե լա Սիեռայի ամենակարևոր ժամանակաշրջանը արաբական նվաճումներն էին, երբ գյուղը կոչվում էր Սակուրա։ 781 թվականին Աբուլ Ասվարը գրավեց գյուղը և մի քանի պատ կառուցեց գյուղի շուրջ։ Բնակիչները Կորդոբայի արքաների իշխանության տակ էին գտնվում։

Ալ-Մոհադների հետ պայքարելուց հետո քրիստոնյաներն իշխանությունն իրենց ձեռքը վերցրին, և Ալֆոնսո VIII արքան գյուղը նվիրեց Սանտիագոյի ռազմական միաբանությանը։ Շատ ազնվականներ և հայտնի մարդիկ էին ապրում այնտեղ, որոնցից էր Խորխե Մանրիկեն։

Նապոլեոնի զորքի ներխուժմամբ գյուղը հրդեհվեց և արխիվի մեծ մասը ոչնչացվեց․ այդպիսով կորցվեց գյուղի պատմության զգալի մասը, որն այլևս նարավոր չեղավ վերականգնել։

Տոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամեծ տոնը Ռոսարիո կույսի տոնն է, որը նշվում է հոկտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում։ Տոնը կրոնի և մշակույթի խառնուրդ է։ Այդ օրերին գյուղ են գալիս մոտակա բնակավայրերից շատ բնակիչներ։

Արաբական հրապարակում մարդիկ հետևում են ցլամարտի։ Գիշերը լի է երաժշտությամբ և պարերով․ պարում են հատկապես պասադոբլ և խոտաս։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղաբաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքատիպ ավանները, որոնք ձևավորում են Սեգուրա դե լա Սիեռայի մունիցիպալիտետը (2009)[1]
Բնակավայր Բնակիչ Կին Տղամարդ Հեռավորություն (կմ)
Սեգուրա դե լա Սիեռա (գլխավոր բնակավայր) 282 140 142 0 կմ
Առոյո Կանալես 96 48 48 20 կմ
Առոյո ֆրիո 26 10 16 21 կմ
Էլ Բատան 86 41 45 6 կմ
Կառասկո 149 74 75 13 կմ
Կատենա Ալտո 18 8 10 18 կմ
Կորտիխոս Նուևոս 982 484 498 15 կմ
Լաս Խունտաս 13 7 6 66 կմ
Էլ Օխուելո 214 106 108 18 կմ
Պանտանո դե Գուադալմենա 10 4 6 42 կմ
Էլ Պուերտո 10 3 7 19 կմ
Ռիորնոս 37 16 21 10 կմ
Էլ Ռոբլեդո 131 62 69 20 կմ
Աղբյուր՝ Իսպանիայի Վիճակագրական ազգային ինստիտուտ (INE) (2009 թվականի տվյալներ), Հեռավորությունները Արխիվացված 2012-01-21 Wayback Machine

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեգուրա դե լա Սիեռայի բնակչության փոփոխման գրաֆիկ (1900-2009)
Իսպանիայի Վիճակագրական ազգային ինստիտուտ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Relatos y Leyendas de las Sierras de Segura. Manuel Martínez Moreno. Edición: 2013.
  • El Sacrificador de Bujalamé. Manuel Martínez Moreno. Edición: 2012.
  • El secreto del monte Salfaraf. Manuel Martínez Moreno. Edición: 2011.
  • El crimen de la Cumbre. Manuel Martínez Moreno. Edición: 2010.
  • Segura de la Sierra, Guía Turística. Manuel Martínez Moreno. Edición: 2009.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Instituto de Estadística de Andalucía. juntadeandalucia.es (ed.). «Población total de Segura de la Sierra». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 4 de diciembre de 2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեգուրա դե լա Սիեռա» հոդվածին։