Սեգնետաէլեկտրիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեգնետաէլեկտրիկներ, բևեռային դիէլեկտրիկներ, որոնց բևեռացման վեկտորի կախումը էլեկտրական դաշտի լարվածությունից ոչ գծային է։ Սեգնետաէլեկտրիկներում, նույնիսկ էլեկտրական դաշտի բացակայության պայմաններում, ինքնաբերաբար առաջացնում են այնպիսի տիրույթներ, որոնց բևեռացման վեկտորը զրոյից տարբեր է։ Այդ տիրույթները կոչվում են դիէլեկտրական դոմեններ (ֆրանսերեն «դոմեն»` տիրույթ բառից)։ Դրանց չափը 1-100 միկրոմետր է։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրական դաշտի բացակայությամբ դոմենների բևեռացման վեկտորների ուղությունները տարբեր են, բայց էլեկտրական դաշտի առկայությամբ դոմենները կողմնորոշվում են լարվածության վեկտորի ուղղությամբ` բևեռացնելով դիէլեկտրիկը։ Ուժեղացնելով էլեկտրական դաշտը՝ կարելի է սեգնետաէլեկտրիկի բոլոր դոմենների ուղղությունները դարձնել նույնը։ Էլեկտրական դաշտը վերացնելուց հետո սեգնետաէլեկտրիկի բևեռացված վիճակը լրիվ չի անհետանում։ Դոմենների մի մասը դրանից հետո էլ պահպանում է իր սկզբնական կողմնորոշումը, որի հետևանքով ամբողջ սեգնետաէլեկտրիկը դեռևս մնում է բևեռացված։ Բևեռացման այս տեսակը կոչվում է մնացորդային բևեռացում։

Ջերմաստիճանային կախում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեգնետաէլեկտրիկները, որպես կանոն, իրենց այդօրինակ բևեռացված վիճակը պահպանում են որոշակի ջերմաստիճանային միջակայքում։ Օրինակ՝ բարիումի տիտանատը` BaTiO3, 120 °C-ից բարձր ջերմաստիճանում արդեն դառնում է սովորական բևեռային դիէլեկտրիկ։ Սեգնետյան աղը` NaKC4H4O6·4H2O (որից էլ առաջացել է դիէլեկտրիկների այս դասի անվանումը), սովորական դիէլեկտրիկի է վերածվում -18 °C-ից ցածր և 24 °C-ից բարձր ջերմաստիճաններում։

Դիէլեկտրական թափանցելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեգնետաէլեկտրիկներում դիէլեկտրական թափանցելիությունը սովորաբար չափազանց մեծ է (ε~104

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ֆիզիկա 11», Էդիտ Պրինտ