Սաֆուրա Ալիզադե
| Սաֆուրա | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Ի ծնե անուն | Սաֆուրա Ալիզադե |
| Ծնված | Սեպտեմբերի 20, 1992 Բաքու, |
| Երկիր | ադրբեջանցի |
| Մասնագիտություն | Երգչուհի |
Սաֆուրա Սալիմ ղըզը Ալիզադե (ադրբ. Səfurə Əlizadə; ծն. սեպտեմբերի 20 1992, Բաքու) ադրբեջանցի երգչուհի և սաքսաֆոնահար է, որ ներկայացրել է Ադրբեջանը Եվրատեսիլ 2010-ին Օսլոյում Drip Drop (Կաթ կաթ) երգով, գրավելով 5-րդ տեղը։ Նա նաև նվագում է ջութակ։
Բովանդակություն |
[խմբագրել] Կենսագրություն
[խմբագրել] Վաղ կյանք և կարիերայի սկիզբ
Ալիզադեն ծնվել է սեպտեմբերի 20, 1992 թվականին Բաքվում։ Նրա հայրը հետախույզ է իսկ մայրը դիզայներ։ Ալիզադեն սկսել է երգել 3 տարեկանից իսկ 6 տարեկանում երգեր էր գրում։ Նա հաղթել է Յենե Ուլդուզ (Yeni Ulduz)[1] և Փոփ կուռք (Pop Idol) մրցույթներում։
[խմբագրել] Եվրատեսիլ 2010
Մարտի 2, 2010 թվականին, Ալիզադեն հաղթել է ադրբեջանական ազգային վճռականը որոշված հանձնաժողովից և ներկայացրել է Ադրբեջանը Եվրատեսիլ 2010 երգի մրցույթում, որը տեղի է ունեցել մայիսի 29, 2010 թվականին Օսլո, Նորվեգիայում, Drip Drop երգով, որտեղ գրավեց 5-րդ հորիզոնականը ստանալով 145 միավոր։[2]
[խմբագրել] Անձնական կյանք
Ալիզադեն Մթնշաղ ֆիլմի երկրպագու է։[3] Փետրվարի 11, 2011 թվականին, նա պաշտոնապես դարձել է Նոր Ադրբեջան կուսակցության անդամ։[4]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Սլիմ, Յարմո (Մարտի 2 2010). «Azerbaijan picks Safura for Oslo, but no song yet!». eurovision.tv. http://www.eurovision.tv/page/news?id=9803&_t=Azerbaijan+picks+Safura+for+Oslo%2C+but+no+song+yet!։ Վերցված է Մարտի 31 2010.
- ↑ «Safura to sing Drip drop in Oslo»։ ESCToday։ 2010-03-18։ http://www.esctoday.com/news/read/15404։ Վերցված է 23 March 2010։
- ↑ Qurbanova, Zülfiyyə (Մարտի 18 2010). «Səfurə Əlizadə Robert Pattinsonu öz klipində görmək istəyir». anspress.com. http://anspress.com/index.php?a=2&lng=az&nid=32814։ Վերցված է Մարտի 31 2010. (ադրբ.)
- ↑ «Azerbaijani Eurovision Singers Join Ruling Party». Radio Free Europe. Փետրվարի 11 2011. http://www.rferl.org/content/eurovision_yappers/2306731.html։ Վերցված է Փետրվարի 15 2011. (անգլ.)