Սարգիս Սարգսյան (գնդապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Սարգսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Սարգսյան
սեպտեմբերի 10, 1899(1899-09-10) (124 տարեկան) -
Մահվան վայրԵրևան, Ռուսական կայսրություն

Սարգիս Վարագի Սարգսյան (ռուս.՝ Саркисян Саркис Варакович, սեպտեմբերի 10, 1899(1899-09-10)), ԽՍՀՄ զինված ուժերի պահեստազորի գնդապետ, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից, հայկական ազգային դիվիզիաներից մեկի գնդի հրամանատար, հայ ռազմական արվեստի պատմության մասնագետ, բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոս[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1899 թվականի սեպտեմբերի 10-ին Ռուսական կայսրության Երևանի նահանգի Քուրդուկուլի կամ Ղուրդուղուլի գյուղում (այժմ՝ Արմավիր Արմավիրի մարզում)[1]։ Գրեթե պատանի հասակում՝ մասնակցել է 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերին[4]։ Հետագայում մասնակցել է նաև՝ 1939-1945 թթ. երկրորդ համաշխարհային պատերազմին[4]։ Խորհրդային բանակում զբաղեցրել է հայկական դիվիզիաներից մեկի գնդի հրամանատարի պաշտոնը[4][5]։ Ծառայել է որպես Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հոկտեմբերյանի (Արմավիրի) շրջանի զինվորական կոմիսար[4]։ Աշխատել է խորհրդային Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես դասախոս[4]։

Կենսագրական, անձնական տվյալներ ռուսաստանյան «Պոբեդա-1945» համացանցային կայքում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սարգսյան Վարագ Սարգսի (ռուս.՝ Саркисян Саркис Варакович)[6],
  • Սեռ՝ ռուս.՝ Пол: мужской,
  • Ծննդյան թիվ՝ 1899 թվականի սեպտեմբերի 10 (ռուս.՝ Дата рождения: 10.9.1899),
  • Ծննդյան վայր՝ Հայաստան, Հոկտեմբերյանի շրջան, Ղուրդուղուլի քաղաք (ռուս.՝ Место рождения: Армения. Октемберянский район, город Курдукули),
  • Ազգություն՝ Հայ (ռուս.՝ Национальность: армянин),
  • Պաշտոն՝ Հայկական դիվիզիա։ Գնդի հրամանատար (ռուս.՝ Должность: Армянская дивизия. Командир полка),
  • Կոչում՝ Գնդապետ (ռուս.՝ Звание: полковник):
  • Խնամատար՝ Իրինա Սարգսյան (ռուս.՝ Попечитель: Ирина Саркисян)[6]։
  • Ստորաբաժանումներ, որտեղ ծառայել է ռազմաճակատայինը. առայժմ որևէ ստորաբաժանում չի ավելացված (ռուս.՝ Подразделения, в которых служил Фронтовик: Пока ни в одно подразделение этот Фронтовик не добавлен.):
  • Թաղումը՝ - (ռուս.՝ Захоронение: -):
  • Լրացուցիչ տեղեկատվություն՝ - (ռուս.՝ Дополнительная информация)[6]։
    • Տան հասցեն պատերազմի ժամանակ՝ քաղաք Երևան, Շոթա Ռուսթավելու փողոց, 33 (ռուս.՝ Домашний адрес во время войны: г. Ереван. ул. Шота Руставели, 33.):
    • Հարազատները պատերազմի ժամանակ՝ կինը՝ Սարգսյան Սիրանույշ Եփրեմի,, դուստրը՝ Սարգսյան Ռոզա Սարգսի, որդիները՝ Սարգսյան Կարլ Սարգսի և Սարգսյան Ֆելիքս Սարգսի (ռուս.՝ Родственники во время войны: жена Саркисян Сирануш Ефремовна; дочь, Саркисян Роза Саркисовна; сыновья, Саркисян Карл Саркисович, Саркисян Феликс Саркисович.):
    • Զորակոչման օրը՝ 0.0.1942թ. (ռուս.՝ Дата призыва: 0.0.1942):
    • Զորակոչման վայր (զինվորական կոմիսարիատ)՝ քաղաք Թբիլիսի (ռուս.՝ Место призыва (военкомат): г. Тбилиси):
  • Լրացուցիչ տեղեկություններ՝ - (ռուս.՝ Дополнительные сведения)[6]։
    • Ողջ մնացած / անհետ կորած / զոհված - Ողջ է մնացել (ռուս.՝ Выжил / пропал без вести / погиб: выжил):
    • Մերձավոր՝ Այո (ռուս.՝ Близкий: да):
    • Քարտի ստեղծման օրն ու ժամանակը՝ 2012 թ. մայիսի 13, ժամը 22:19:40 (ռուս.՝ Дата и время создания карточки: 2012-05-13 22:19:40):
    • Քարտի վերջին փոփոխության օրն ու ժամանակը՝ 2012 թ. մայիսի 13, ժամը 22:19:40 (ռուս.՝ Дата и время последнего изменения: 2012-05-13 22:19:40):

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Սիրանույշ Եփրեմի Սարգսյան, դուստրը՝ Ռոզա, որդիները՝ Կառլ և Ֆելիքս։ Ընտանիքը պատերազմի 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ բնակվել է Երևանում՝ Շոթա Ռուսթավելու փողոցի թիվ 33 տանը[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդապետ Սարգիս Վարագի Սարգսյանը հեղինակել է հայոց ռազմարվեստի պատմությանը նվիրված մի եզակի աշխատություն՝ «Հայ ռազմական արվեստի պատմություն» վերնագրով։ Այն հրատարակել է «Հայաստան» հրատարակչությունը, 1969 թվականին, Երևանում։ Հրատարակչության կողմից գիրքը ներկայացվել է հետևյալ բառերով. «Դարեր շարունակ Հայ ժողովուրդը պատերազմներ է մղել իր ազգային անկախության համար, և այդ տևական պատերազմների ընթացքում ձևավորվել ու զարգացել է Հայ ռազմական արվեստը»[7]։ Սույն աննախադեպ աշխատության հեղինակը՝ պահեստի գնդապետ Ս. Վ. Սարգսյանը, իր աշխատության մեջ հակիրճ շարադրել է հայ ռազմական արվեստի պատմությունը սկսած հայ ժողովրդի պետականության ստեղծումից մինչև 6-րդ դարը[7]։ Բնական է, որ գնդապետ Սարգիս Վարագի Սարգսյանն իր աշխատությունը նվիրել է հայ բոլոր ռազմիկների հիշատակին, սակայն, լինելով խորհրդային Հայաստանի քաղաքացի, խորհրդային բանակի զինծառայող և զինվորական կոմիսար, հասկանալի պատճառներով ընծայագիրը շարադրել է հետևյալ կերպ. «Խորին, երախտագիտությամբ նվիրում եմ հայ ժողովրդի հերոս զավակների անմար հիշատակին, որոնք զոհվեցին Հայաստանում սովետական կարգեր հաստատելու համար մղած պայքարում և Սովետական Միության Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում»[8]։

Աշխատության կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդապետ Ս. Վ. Սարգսյանի «Հայ ռազմական արվեստի պատմություն» աշխատությունը կազմված է Ներածությունից և 10 գլուխներից։

  • Ներածություն
  • Առաջին գլուխ։ Ընդհանուր ակնարկ
  • Երկրորդ գլուխ։ Ռազմա-տակտիկական մտքի ծագումը հին Հայաստանում
  • Երրորդ գլուխ։ Հայերի մասնակցությունր Ալեքսանդր Մակեդոնացու դեմ մղված ճակատամարտերին
  • Չորրորդ գլուխ։ Արտաշես I-ի և նրա հետնորդների պատերազմները հայկական իշխանությունների միացման և կենտրոնացված պետություն ստեղծելու համար
  • Հինգերորդ գլուխ։ Հայաստանը Հռոմի և Պարթևստանի աքցանի մեջ Արտավազդ II-ի օրոք
  • Վեցերորդ գլուխ։ Հայերի տասնամյա պատերազմը (54-64 թթ.)
  • Յոթերորդ գլուխ։ Նոր ագրեսիաներ Հայաստանի դեմ
  • Ութերորդ գլուխ։ Երեսնամյա պատերազմը։ Դասակարգային պայքարի սրումը Հայաստանում։ Հայ ժողովրդի պայքարը իր անկախության համար
  • Իններորդ գլուխ։ Հայ ռազմական արվեստի զարգացումը 5-րդ դարի ազատագրական պատերազմներում
  • Տասներորդ գլուխ։ Հայ ժողովրդի ազատագրական ճակատամարտերը և ռազմական գործողությունները 6-րդ դարում և 7-րդ դարի սկզբներին

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կաղապար:Գիրք։Սարգսյան։Հայ ռազմական արվեստի պատմություն
  • Գնդապետ Սարգիս Վարագի Սարգսյան, Հայ ռազմական արվեստի պատմություն։ «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.: Саркис Варакович Саркисян. Из истории армянского военного искусства. (На армянском языке). Издательство «Айастан». Ереван, 1969. [5]
  • Գնդապետ Սարգիս Վարագի Սարգսյան, Հայ ռազմական արվեստի պատմություն։ «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.: Саркис Варакович Саркисян. Из истории армянского военного искусства. (На армянском языке). Издательство «Айастан». Ереван, 1969. [6] Արխիվացված 2016-03-04 Wayback Machine

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Սարգիս Սարգսյանը Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցների վերաբերյալ «pobeda1945.su» կայքում
  2. Գնդապետ Սարգիս Վարագի ՍԱՐԳՍՅԱՆ, ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈԻԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, 1969։ [1]
  3. Գնդապետ Սարգիս Վարագի ՍԱՐԳՍՅԱՆ, ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈԻԹՅՈՒՆ, ԵՐԵՎԱՆ, 1969։ [2]
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Արմավիր համայնքի միջնակարգ դպրոցի կայքը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  5. Ռուսաստանյան «Պոբեդա-1945» համացանցային պորտալ
  6. 6,0 6,1 6,2 6,3 Ռուսաստանյան «Պոբեդա-1945» համացանցային կայք
  7. 7,0 7,1 Սարգիս Սարգսյան — «Հայ ռազմական արվեստի պատմություն»։ «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.: [3]
  8. Սարգիս Սարգսյան — «Հայ ռազմական արվեստի պատմություն» «Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.: [4]