Սարգիս Մոմճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Մոմճյան
Ծնվել է1875
ԾննդավայրԽարբերդի վիլայեթ,Մե­լի­տի­նե­
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Սարգիս Մոմճյան (1875 - 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Մոմճյանը ծնվել է 1875 թվականին, Խարբերդի նահանգի Դերսիմի գավառի Խոզաթի գավառակի կենտրոն Խոզաթ ավանում կամ Մելիտինեում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի թաղային վարժարանում։ 1894 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփրատ քոլեջը։ 1898-1899 թվականներին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1899 թվականին վերադարձել է Խարբերդ և բժիշկ աշխատել։ 1900 թվականին մեկնել է ԱՄՆ և վիրաբուժություն ուսանել Բալթիմորի և Յեյլի բժշկական համալսարաններում։ 1901 թվական ԱՄՆ-ի Ջոն Հոփ Քինս հիվանդանոցում վիրաբույժի օգնական է աշխատել։ 1901 թվականի աշնանը վերադարձել է Թուրքիա և Կ.Պոլսում մասնագիտական քննությունները հանձնելուց հետո վերադարձել Խարբերդ, Խոզաթ։ Կարճ ժամանակ անց դարձել է Խարբերդի Խոզաթի անվանի վիրաբույժը, տեղի կառավարչի և երևելի անձանց ընտանեկան բժիշկը։ 1911 թվականի դրությամբ աշխատել է Խարբերդում, Խոզաթում։ 1911 թվականին Կ.Պոլիսի «Բժիշկ» պարբերականում հոդված է տպագրել։ 1915 թվականի ապրիլին Խարբերդում Խոզաթում ձերբակալվել է, բանտարկվել և աքսորվել Մելիտինե։ Սպանվել է 1915 թվականին, Խոզաթում Մելիտինեում, ի թիվս բազմաթիվ հայ մտավորականների՝ 40 տարեկանում։ Կինը՝ Վիկտորիան և Նուբարը որդին կորել են տարագրության ճանապարհին։ Սիրվարդը դուստրն ու Հայկ որդին մազապուրծ փրկվելով գոյատևել են ու հետագայում բնակվել Նյու Յորքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երեւանեան Գէորգ Ս., Պատմութիւն Չարսանճագի հայոց, Պէյրութ, 1956։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։