Սարգիս Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սարգիս Նազարի Մանուկյան (1883 - 1938) - հայ մանկավարժ, գրականագետ, թարգմանիչ, պրոֆեսոր (1935), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Քղիի գավառի Բաշչիֆթլիկ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Կարինի Արծնյան ազգային վարժարանում։ 1903-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ 1905-ին մեկնել է Գերմանիա, ուսանել նախ Բեռլինի, ապա Լայպցիգի համալսարաններում, մասնագիտացել գերմաներենի, գրականության և փիլիսոփայության մեջ։ Նրա ավարտական դիսերտացիան էր «Գերմանական մշակույթի ազդեցությունը հայկականի վրա»։ Այնուհետև մեկնել է Կարին և դասավնդել Մանասարյան վարժարանում։ Հետագայում վարժարանի հետ տեղափոխվել է Սեբաստիա և շարունակել աշխատանքը։ 1918-22-ին լեզու և գրականություն է դասավանդել Կ. Պոլսի Հինդլյան, Պեզեզյան, Դպրոցասեր տիկնանց և Նոր դպրոց վարժարաններում։

1922-ին տեղափոխվել է Երևան, աշխատել Մյասնիկյանի անվան դպրոցում (1923-29), Միաժամանակ Երևանի համալսարանու և Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, եղել է օտար լեզուների ինստիտուտի վարիչ, դասավանդել գերմաներեն և անտիկ գրականություն։

Թարգմանել է Հայնրիխ Հայնեի «Երգերի գիրքը» (տողացի, 1935, չափածոյի է վերածել Վաղարշակ Նորենցն ու Գեղամ Սարյանը)։ 1936-ին Եղիշե Չարենցի հետ սկսել է թարգմանել Գյոթեի «Ֆաուստը», սակայն աշխատանքը մնացել է անավարտ։ Ս. Մանուկյանի ջանքերով Հակոբ Պարոնյանի երկերի առաջին գիտական լիակատար հրատարակությունը լույս է տեսել հմուտ ու հարուստ ծանոթագրություններով։

Մահացել է 1938-ին։։[1]


[խմբագրել] Ս. Մանուկյանի երկերի մատենագրություն

  • Հովհ. Թումանյանի Անուշը (բանասիրական և գեղարվեստական վերլուծություն), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1931, 52 էջ։
  • Րաֆֆիի «Ջալալեդինի» ծագումը, Երևան, Պետհրատ, 1932, 54 էջ։

[խմբագրել] Աղբյուրներ

  1. (1986) Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 363-364. 
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ