Սարգիս Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Կարապետյան
Ծնվել է1795
ԾննդավայրՄանիսա, Զմյուռնիայի վիլայեթ
Մահացել է1869
Մահվան վայրԷոդեմիշ, Կիլիկիա
Ազգությունհայ
Այլ անուններՍեր­ջո (Սեր­գեյ) Կա­րա­պե­տով
ԿրթությունԶմյուռնիայի Սբ. Մես­րո­պյան վար­ժարա­ն
Պի­զայի հա­մալ­սա­րա­ն
Մասնագիտությունբժիշկ

Սարգիս Կարապետի Կարապետյան (նաև՝ Սերջո կամ Սերգեյ Կարապետով, 1795, Մանիսա, Զմյուռնիայի վիլայեթ - 1869, Էոդեմիշ, Կիլիկիա), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1795 թ. Զմյուռնիայի վիլայեթի Մանիսա քաղաքում։ Նախնական կրթությունից հետո ավարտել է Զմյուռնիայի Սբ. Մեսրոպյան վարժարանը։ Աշակերտել է Զմյուռնիայի Վելաստիի դեղատանը։ 1818-1822 թվականներին սովորել է Իտալիայի Պիզայի համալսարանի բժշկական ֆակուլտետում և ստացել բժշկի վկայական։

1822 թվականին վերադարձել է Զմյուռնիա և զբաղվել բժշկությամբ։ 1822-1823 թվականներին Հու­նա­կան ազա­տագ­րա­կան շարժ­ման և Անկախության պատերազմների ժամանակ Յուսուֆ փաշայի (եղել է նրա ամենավստահելի անձը) բանակի կազմում, զինվորական բժիշկ (գլխավոր բժիշկ) է ծառայել Կրետե և Մորա կղզիներում։

1827 թվականին՝ Ռուս-թուր­քա­կան պա­տե­րազ­մի ժամանակ, Յուսուֆ փաշայի հետ, որպես բժիշկ, եղել է Ռումելիում և Վառնայում։ 1828 թվականի հոկտեմբերին՝ օսմանյան բանակի պարտությունից և Վառնայի գրավումից հետո, Յուսուֆ փաշայի հետ գերի է ընկել ռուսական զորքին և թուրքական զորապետերի, սպաների ու զինվորների հետ միասին, իբրև ռազմագերի, գերեվարվել Օդեսա։ 1828-33 թվականներին Օդեսայում մնացել է գերության մեջ, որտեղ էլ նրան կոչել են Սերգեյ Կարապետով։

1833 թ. վերադարձել է Կ. Պոլիս և մի քանի ամիս անց մեկնել Զմյուռնիա։ 1833 թվականին Կ. Պոլսում տեղեկանալով, որ Յուսուֆ փաշայի մասին զազրելի մեղադրանքներ ու դավեր են նյութվում, իր կյանքի գնով ամեն տեղ դիմել, պատմել, հերքել է նրա հասցեին ասված մեղադրանքները։ Այնուհետև վերադարձել է Օդեսա և բերել Յուսուֆ փաշային, որը վերագտել է իր նախկին հեղինակությունը, երախտապարտ լինելով հանուն իրեն սեփական կյանքը վտանգած բժշկին։

1834 թ. տեղափոխվել և հաստատվել է Կիլիկիայի Էոդեմիշ ավանում։ Մահացել է 1869 թ. մայիսին Էոդեմիշում՝ 74 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեզպուրեան Արթո, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ, Իսթանպուլ, 1950։
  • Չարըք Յ., Հայեր թուրքական պետության ծառայության մեջ, 1453-1953 (թուրքերեն), Ստամբուլ, 1953։
  • Յարման Ա., Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սբ Փրկիչ հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։