Սարգիս Խարբերդցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Խարբերդցի
Ծնվել է1909
Մահացել էհունիսի 12, 2014(2014-06-12)
Մասնագիտությունմարզիկ

Սարգիս Խարբերդցի (թուրքերեն՝ Sarkis Harputlu, 1909 - հունիսի 12, 2014(2014-06-12)), հայազգի թուրք թենիսիստ, մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1909 թվականին Խարբերդի Կեսարիա բնակավայրում։ Մանուկ հասակում կորցրել է հորը՝ Հակոբ բեյին։ Երկու տարեկան հասակում մոր՝ Փառանձեմի հետ տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, ուր ապրում են 5 տարի։ Վերադառնում են նորից Դևերեք ու երեք տարի անց կրկին տեղափոխվում Ստամբուլ։ Մանուկ հասակում դպրոց գնալու ծախսերը հոգալու համար Սարգիսը Քադըքյոյի թենիսի կորտերում գնդակ հավաքելով է գումար վաստակել[1]։ Հաճախել է Արամյան Կենդրոնականն վարժարան։ Ավարտելուց հետո սովորել է համալսարանում Հունական բանասիրության բաժնում[2]։

Սարգիս Խարբերդցին Թուրքիայում հայտնի էր անվանի թենիսիստների մարզելով և մի շարք թենիսի ակումբներ ստեղծելով (Dalyan Clup, Caddebostan Raket Kulup)։ Թենիսում երկար տարիներ մարզիչ աշխատելու պատճառով նրան «Վարպետաց վարպետ» (թուրքերեն՝ Hocaların Hocası) էին կոչում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]