Սարգիս Ամիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Ամիլյան
հոկտեմբերի 20, 1967(1967-10-20) - մարտի 31, 1993(1993-03-31) (25 տարեկան)
ԾննդավայրՃարտար
Մահվան վայրՔարվաճառ, Ադրբեջան
ԳերեզմանՂուզե Ճարտար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան

Սարգիս Սեդրակի Ամիլյան (հոկտեմբերի 20, 1967, Ճարտար, Մարտունու շրջան - մարտի 31, 1993, Քարվաճառ), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1985-1987 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1988-1993 թվականներին կամավորական ջոկատի, ՊԲ ստորաբաժանումների (վաշտի հրամանատար) կազմերում մասնակցել է Մարտունու («Ուրյանա լեռան» դիրքեր, Գևորգավան), Քարվաճառի շրջանների և այլ ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերի։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Ճարտարում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։