Սատիրների դրամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սատիրների դրամա սափորի վրա

Սատիրների դրամա (հին հուն.՝ δράμα σατυρικόν, σάτυροι ), այլ կերպ ասած՝ կատակաբան ողբերգություն (παιζουσα τραγωδια, Dion. de elocut. 169), հին հունական դրամատուրգիայի հատուկ տեսակ, ժանր, որ գոյություն է ունեցել ողբերգության և կատակերգության հետ։

Տարբերակիչ հատկանիշը երգչախմբի առկայությունն էր՝ սատիրներին (Դիոնիսոս աստծու շքախմբի՝ այծի ոտքերով անտառային էակներ՝ դևեր) պատկերող։ Միջանկյալ տեղ է զբաղեցնում հին հունական ողբերգության և կատակերգության մեջ։ Իր բարձրակետին է հասել Ք. ա. 5-րդ դ. Էսքիլեսի, Սոֆոկլեսի ստեղծագործություններում։ Մեզ հասած ամբողջական սատիրների դրաման Եվրիպիդեսի «Կիկլոպն» է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Մելս Սանթոյան (2006)։ Գրականագիտական բառարան։ Երևան: «Վան Արյան», էջ 170։