Սատանա քշողը. Սկիզբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Սատանա քշողը. Սկիզբ
Exorcist: The Beginning
Exorcist the beginning.jpg
«Այստեղ Աստված չկա ...»
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանր սարսափ
միստիկա
Թվական 2004
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Ռեննի Հառլին
Պրոդյուսեր Գայ ՄակԷլվայն
Վեյն Մորրիս
Սցենարիստ Քելեբ Քերր
Ուիլյամ Ուիշեր կրտսեր
Դերակատարներ Ստելլան Սկարսգարդ
Իզաբելլա Սկորուպկո
Օպերատոր Վիտտորիո Ստարրո
Երաժշտություն Տրեվոր Ռուբին
Կինոընկերություն Dominion Productions
Morgan Creek Productions
Տևողություն 114 րոպե
Բյուջե 50 միլիոն դրամ
Շահույթ 78 միլիոն դրամ
IMDb ID 0204313
Պաշտոնական կայքէջ

«Սատանա քշողը. Սկիզբ» (անգլ.՝ Exorcist: The Beginning), ամերիկյան սարսափ ժանրի միստիկական ֆիլմ, նկարահանված 2004 թվականին ռեժիսոր Ռեննի Հառլինի կողմից։ Ֆիլմում առկա է էկզորսիզմի տեսարան։

Սյուժե[խմբագրել]

Հայր Լանքասթեր Մերրինը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո թողնում է իր հոգևորական կյանքը և սկսում է զբաղվել հնէաբանությամբ։ Նրան վարձում են Աֆրիկայի մի կիսաքանդ տաճարի ուսումնասիրության համար։ Աշխատանքների ժամանակ նրա հետ միասին Վատիկանի պատվերով այնտեղ է մեկնում հոգևոր հայր Ֆրանցիսկը։ Նրանք այստեղ տեղացի բնակիչների կողմից իմանում են, որ տաճարի մեջ ապրում են չար ոգիներ։

Շուտով բոլորը ականատես են լինում ոգիների ազդեցությանը։ Աշխատող բանվորների հետ խորհրդավոր պայմաններում տեղի են ունենում դժբախտություններ, հիվադություններ և մահեր։ Դրանից հետո տեղացիները պատմում են, որ այս տարածքում գրեթե կես դար առաջ մահացու համաճարակից մահացել են տեղանքի գրեթե բոլոր բնակիչները։ Նաև պատմում են, որ Մերրինից առաջ նախկին հետազոտողը խելագարվել է։

Նախկին հոգևորականը հասկանում է, որ գործ ունի իսկական դևերի հոգու հետ ...

Դերերում[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]